«Էլիզաբէթ 2-րդը պարտականութիւնների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն»

«Էլիզաբէթ 2-րդը պարտականութիւնների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն»

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ 2-րդը գահաժառանգին՝ Ուելսի արքայազն Չարլզին, փոխանցել է իր պարտականութիւնների մի մասը: Այս մասին կիրակի յայտնել է The Sunday Times-ը։

Հրատարակութիւնը նման եզրակացութիւն է արել այն բանից յետոյ, երբ աւելի քան 10 տարուայ ընթացքում առաջին անգամ զգալի փոփոխութիւններ են կատարուել թագուհու պաշտօնական պարտականութիւնների ցանկում, որը հրապարակել է Բաքինգհեմ պալատը: Նախկինում այն ներառում էր պարտականութիւնների 13 կէտից բաղկացած ցանկ, որը ներառում էր վարչապետի ֆորմալ նշանակում, մասնակցութիւն խորհրդարանի նոր նստաշրջանների բացմանը, պետական այցեր եւ նման այցերով Միացեալ Թագաւորութիւն այցելած այլ պետութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումներ:

Այժմ փաստաթուղթը պարունակում է միայն ընդհանուր ձեւակերպում, ըստ որի՝ թագուհին ունի «մի շարք խորհրդարանական եւ դիւանագիտական պարտականութիւններ»։
Մայիսին 73-ամեայ արքայազն Չարլզը խորհրդարանի նիստի բացման ժամանակ առաջին անգամ փոխարինել է Էլիզաբէթ Երկրորդին՝ նրա անունից ելոյթ ունենալով ուղերձով։ Թագուհին 59 տարուայ մէջ առաջին անգամ չի մասնակցել այս արարողութեանը։
Այս տարի գահաժառանգը մօր փոխարէն ներկայ է գտնուել նաեւ այլ միջոցառումներին, որոնք աւանդաբար պահանջում են միապետի մասնակցութիւնը եւ ընդգրկուած են թագուհու ժամանակացոյցում։

96-ամեայ թագուհին վերջին շրջանում բողոքում է մէջքի ցաւից եւ տեղաշարժման հետ խնդիրներ ունի:

Share