Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելոյթները Եւրոպայի կանանց անhատական առաջնութիւնում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եւրոպայի շախմատի կանանց անhատական առաջնութիւնում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից յաղթանակ է տօնել միայն Էլինա Դանիելեանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են աւարտել Մարիա Գեւորգեանը, Աննայ Սարգսեանը եւ Լիլիթ Մկրտչեանը: Պարտութիւն են կրել Մարիամ Մկրտչեանը եւ Սուսաննայ Գաբոյեանը:
Այժմ Մարիա Գեւորգեանն ունի 5.5 միաւոր եւ առաջատարին զիջում է կէս միաւորով: 5-ական միաւոր ունեն Էլինա Դանիելեանը, Լիլիթ Մկրտչեանը, Աննա Սարգսեանը:
Եւրոպայի անյատական առաջնութեանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացւում է շուեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից: Առաջնութիւնը մեկնարկել է օգոստոսի 20-ին եւ կէզրափակուի 31-ին: