Երեկ յայտնի է դարձել, որ առաջիկայ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինեանը մամուլի ասուլիս է հրաւիրում, ինչի նպատակով նախատեսւում է ԶԼՄ-ներին ընձեռել մէկական հարց ներկայացնելու հնարաւորութիւն։
Փորձը ցոյց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստուած սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատուամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենանի, նախապէս համաձայնեցւում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատուամիջոցների դէպքում հարցերը կայ՛մ անտեսւում են, կայ՛մ խմբագրւում, կայ՛մ աղաւաղւում:
Հաշուի առնելով այդ նախադէպերը՝ մենք՝ ներքոստորագրեալ լրատուամիջոցների խմբագիրներս, հրապարակաւ հրաժարւում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին:
Յայտարարութեանը միացել են՝
1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիայ» հեռուստաընկերութեան տնօրէն
2. Արամ Աբրահամեան — «Առաւոտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
3. Սաթիկ Սեյրանեան – «168 ժամ» թերթի եւ «168.am» կայքի գլխաւոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ
4. Աննայ Իսրայելեան -«Aravot.am» կայքի գլխաւոր խմբագիր
5. Արմինէ Օհանեան – «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխաւոր խմբագիր
6. Փիրուզայ Մելիքսեթեան – «Իրատես դէ ֆակտոյ» թերթի գլխաւոր խմբագիր
7. Արմենիկայ Կիւիրեան – NEWS.am կայքի գլխաւոր խմբագիր
8. Վահէ Սարգսեան – «Երկիր» թերթի գլխաւոր խմբագիր
9. Սոնայ Տռուզեան – «Pastinfo» լրատուական պորտալի ղեկավար
10. Շաւարշ Գեւորգեան -«Հ2» հեռուստաընկերութեան «Լրաբեր» լրատուական ծրագրի ղեկավար
11. Սեւակ Յակոբեան – Yerevan.today լրատուական-վերլուծական կայքի գլխաւոր խմբագիր
12. Քնար Մանուկեան- «ժողովուրդ» օրաթերթի եւ «Armlur.am» կայքի գլխաւոր խմբագիր
13. Տաթեւ Այուազեան — «Armday.am» կայքի գլխաւոր խմբագիր
14. Հրանտ Մելիք-Շահնազարեան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխաւոր խմբագիր
15. Անժելայ Նալբանդեան – PARA TV-ի գլխաւոր պրոդիւսեր
16. Յասմիկ Սարգսեան– 7or.am կայքի գլխաւոր խմբագիր
17. Կարէն Անտինեան – Blognews.am կայքի գլխաւոր խմբագիր
18. Փայլակ Ֆահրադեան –Irakanum.am կայքի գլխաւոր խմբագիր
19. Աստղիկ Մաթեւոսեան – AntiFake.am կայքի գլխաւոր խմբագիր
20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխաւոր խմբագիր
Յայտարարութիւնը բաց է միանալու համար:
Նշենք, որ սոյն յայտարարութեան են միացել սփիւռքի հայ լրագրողներ, դրանց շարքում նաև «Օրակարգ»ի զոյգ բաժինների խմբագիրները: