Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում. ցնցումները զգացել են Սիւնիքում

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում. ցնցումները զգացել են Սիւնիքում

Իրան–Ադրբեջան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցուել։ Տեղեկութիւնը յայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութիւնը։

«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սեյսմոլոգիական ցանցը նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով 12:41-ին, Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ահար քաղաքից 65 կմ հիւսիս-արեւմուտք, օջախի 10 կմ խորութեամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգէտնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 5 բալ»,– ասուած է հաղորդագրութիւնում:

Երկրաշարժը զգացուել է Սիւնիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպէս նաեւ Ալուանք, Շուանիձոր, Նռնաձոր եւ Ներքին Հանդ գիւղերում` 3 բալ ուժգնութեամբ։

Share