ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան Սեյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սեյսմոլոգիական ցանցը յունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինուիչի ժամանակով ժամը 18:35-ին) գրանցել է հիւսիսային լայնութեան 38.72⁰ եւ արեւելեան երկայնութեան 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիայ` Վան քաղաքից 30 կմ հիւսիս-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստաղբիւրի՝ էպիկենտրոնային գոտում ստորգէտնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 6-7բալ:
Երկրաշարժը զգացուել է Երեւանում եւ Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնութեամբ: