Որպէս համաեւրոպական հասարակական կազմակերպութիւն, որը ներկայացնում է Եւրոպայում հայկական սփիւռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի Գրասենեակն իր խորը հիասթափութիւնն ու վրդովմունքն է յայտնում Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին յայտարարութեան առնչութեամբ` Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից յետոյ, 2023 թ․ յուլիսի 15-ին:
Շառլ Միշելի այն մօտեցումը, ըստ որի` Աղդամից Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հաւասարեցւում է Լաչինի միջանցքի բացման կարեւորագոյն խնդրին, մեծ սխալ է։ Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցութիւնn ադրբեջանական օրակարգին, այն է՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպէս Արցախահայութեանն այսպէս կոչուած «մարդասիրական օգնութիւն» տրամադրելու ուղի․ այն հայ բնակչութեանը, որին Ադրբեջանը, ահաբեկելով եւ շրջափակման մէջ պահելով, աւելի քան եօթ ամիս փորձում է մատնել սովի։ Ադրբեջանը փաստացի աստիճանաբար սեղմում է Արցախի բնակչութեան շուրջ մահաբեր օղակը՝ շարունակ մղելով յուսահատութեան ։
Եւրոպական խորհրդի նախագահը, արտայայտելով ԵՄ աջակցութիւնն ադրբեջանական օրակարգին, ոչ միայն օրինականացնում է աւտօրիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականութիւնը, այլեւ հակասութեան մէջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի վճռի հետ, որով Ադրբեջանին յանձնարարուել էր անյապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս յայտարարութիւնը նաեւ անտեսում է 2023 թուականի մարտին Եւրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարութեան անդամների նկատմամբ, եթէ Ադրբեջանն անյապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի փետրուարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարութեան այս մօտեցումը թոյլ է տալիս Բաքուին խուսափել ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Յուլիսի 15-ին Շառլ Միշելի մամուլի յայտարարութիւններում կան այլ խիստ խնդրահարոյց դրոյթներ, այդ թւում՝ նրա կողմից «Ղարաբաղ» տէրմինի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարէն, ինչը քաղաքական նշանակութիւն եւ աշխարհագրական յստակ սահմաններ ունեցող տարածք է: Բացի այդ, նա խուսափում է պատշաճ կերպով անդրադառնալ 120.000 խաղաղ բնակիչների աղէտալի հումանիտար իրավիճակին, չի շեշտում Ադրբեջանի պարտաւորութիւնները միջազգային հանրութեան առաջ, չի անդրադառնում Բաքուի եւ Ստեփանակերտի միջեւ երկխօսութեան միջազգային երաշխիքների անհրաժեշտութեանը, ինչպէս գերիների վերադարձի կարեւորութեանը:
Յուլիսի 14-ին, եռակողմ հանդիպմանն ընդառաջ, եւրոպական 470 կազմակերպութիւններ՝ ներառեալ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը, բաց նամակով դիմել են նախագահ Միշելին՝ վեց կոնկրէտ պահանջներով, որոնք ուղղուած են Արցախի ժողովրդի հիմնարար եւ անձեռնմխելի իրաւունքների պաշտպանութեանը։ Թեեւ մենք երախտապարտ ենք հաստատուած հաղորդակցութեան համար, որպէս ԵՄ քաղաքացիներ յոյս ունէինք, որ դա կը բերի կոնկրէտ արդիւնքների։ Աւաղ, մամուլի յայտարարութեան բովանդակութիւնը հակառակն է ապացուցում։
Խաղաղութեան համար միջնորդութիւնը չի կարող հիմնուած լինել պատերազմում պարտուած կողմին շարունակական զիջումներ պարտադրելու տրամաբանութեան վրայ՝ միաժամանակ դանդաղօրէն լեգիտիմացնելով Ադրբեջանի կործանարար քաղաքականութիւնը։ Այս մօտեցումը ԵՄ-ին դարձնում է Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեան մեղսակից։ Որպէս ԵՄ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում ԵՄ ղեկավարութեանն անյապաղ դադարեցնել նմանաբնոյթ մօտեցումները, քանի որ բոլոր նրանք, ովքեր ներգրաւուած են բանակցային գործընթացում, կրում են ուղղակի պատասխանատուութիւն արդիւնքների համար։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը Շառլ Միշելին կոչ է անում վերանայել իր յայտարարութիւնը՝ հաշուի առնելով վերը նշուած հանգամանքները։ Առանց համապատասխան վերանայման նախագահ Միշելի միջնորդական ջանքերը կողմնակալ են: Մենք դեռեւս յոյս ունենք, որ արդարութեան ձայնը լսելի կը լինի, եւ որ մարդու արժանապատուութեանն ու իրաւունքներին հաւատարմութիւնը Եւրամիութեան համար դատարկ սկզբունք չէ, որով վերջինս առաջնորդւում է, երբ այն համընկնում է իր քաղաքական շահերի հետ:
Կից՝ յայտարարութեան անգլերեն տեքստը
EAFJD condemns Charles Michel’s endorsement of using Aghdam to provide so-called humanitarian aid to Nagorno-Karabakh/Artsakh
Brussels, 20 July 2023 — As a pan-European grassroots organization, representing a significant part of the Armenian diaspora in Europe, the EAFJD expresses its profound disappointment and indignation regarding President Charles Michel’s press remarks following the trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia on 15 July, 2023.
President Michel’s approach, which equates the issue of delivering “humanitarian” supplies from Aghdam to Nagorno-Karabakh/Artsakh with the crucial matter of opening the Lachin corridor, is fundamentally erroneous. As EU citizens, we condemn President Michel’s support for Azerbaijan’s agenda of using Aghdam to provide so-called “humanitarian assistance” to the same Armenian population, which has been subjected to starvation, terror, and blockade by Azerbaijan for more than seven months now. In fact, Azerbaijan has been gradually tightening the lethal circle around the indigenous Armenian population of Nagorno-Karabakh since December, pushing them further into despair.
By expressing EU’s support for Azerbaijan’s agenda, the President of the EU Council not only legitimizes the ethnic cleansing policy of an authoritarian regime, but also goes against the ruling of the International Court of Justice (ICJ) of the United Nations of 22 February, which ordered Azerbaijan to immediately lift the blockade of the Lachin corridor. These press remarks also undermine the resolution adopted by the European Parliament in March 2023, which calls on the EU Council to impose sanctions on Azerbaijani government officials if Azerbaijan fails to promptly implement the ICJ’s order. This approach by the EU leadership allows Baku to avoid pressure to unblock the Lachin corridor.
There are several other highly problematic aspects in Charles Michel’s press remarks on 15 July, such as using the term “Karabakh” instead of “Nagorno Karabakh,” which clearly carries political implications. Furthermore, President Michel’s statement fails to adequately address the dire humanitarian situation of 120,000 civilians, does not outline Azerbaijan’s obligations to the international community, overlooks the need for international guarantees in the dialogue between Baku and Stepanakert, and disregards the importance of the return of prisoners of war.
On 14 July, in the run up to the trilateral meeting, 470 European organizations, including the EAFJD, addressed an open letter to President Michel with 6 concrete demands, aimed at defending the fundamental and inalienable rights of the indigenous Armenian population. While we are grateful for the established communication, as EU citizens we had hoped that this will lead to concrete results. Alas, the content of the press remarks proves the contrary.
Mediating for peace cannot be based on the logic of gradually imposing more concessions on the weaker side, while slowly legitimizing Azerbaijan’s destructive policy. This approach turns the EU into an accomplice of Azerbaijan’s genocidal policy in Nagorno-Karabakh/Artsakh. As EU citizens, we urge the EU leadership to immediately stop this approach, since everyone involved in the negotiation process carries direct responsibility for the outcome and will be held accountable.
Taking all the above-mentioned into consideration, the EAFJD calls on President Michel to revise his press remarks. Without such a revision, his mediation efforts appear to be biased. We still hold hope that the voice of justice will be heard and that EU’s commitment to human dignity and human rights is not a hollow principle, followed only when it is aligned with political interests.
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
20. 07․ 2023 թ․