Դուբայի իշխանութիւնն արգելել է «FlyOne Armenia» աւիաընկերութեան՝ Երեւան-Դուբայ չուերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց աւիաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Արամ Անանեանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել է, հիմա 37 հոգու տեղափոխող ինքնաթիռը Երեւան վերադարձի ճանապարհին է, մի քանի ժամից կը լինի այստեղ»,- նշեց Անանեանը։
Անանեանի վստահեցմամբ՝ աւիափոխադրողն ունեցել է թռիչքի բոլոր թոյլտուութիւնները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։
«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպէտք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չէն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք եւ փորձում ենք ամբողջական տեղեկութիւն ստանալ, թէ ինչու չի թոյլատրուել մեր վայրէջքը»,- ասաց Արամ Անանեանը։