Տասնեակ դաշնակցականներ, այդ թւում` կանայք են ձերբակալուել, խուզարկութիւններն այսօր էլ շարունակւում են. Քրիստինէ Վարդանեան
Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տէրոռի նոր ալիք ՀՅԴ-ի դէմ. ֆեյսբուքեան իր էջում գրել է ԱԺ պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
Նա տեղեկացրել է, որ երէկ սկսուած խուզարկութիւնները շարունակւում են նաեւ այսօր։
««Նախ կուսակցութեան գլխաւոր գրասենեակ ներխուժման փորձը, յետոյ կուսակցութեան ղեկավար մարմնի նախագահի վրայ յարձակումն ու խոշտանգման փորձը, երեկուանից մարզային գրասենեակների խուզարկութիւնն ու մէկ տասնեակ մարդկանց, այդ թւում կանանց ձերբակալութիւնը:
Այսօր շարունակուող խուզարկութիւնները այդ թւում կուսակցութեան ղեկավար մարմնի անդամի տանը, ընտանիքի անդամների ահաբեկումը, նրանց պատկանող գոյքի առգրաւումը:
Բայց մէկ է` ոչ Աբդուլ Համիդից, ոչ երիտթուրքերից, ոչ բոլշեւիկներից, որ ՀՀՇ-ից ուժեղ դէմքեր չեք տղաներ ու աղջիկներ, նայեք ուր են հիմա իրենք ու ուր է Դաշնակցութիւնը»,-գրել է նա։
Իրաւապահները խուզարկութիւններ են իրականացրել ՀՅԴ գրասենեակներում: ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորիկ գրասենեակներում խուզարկութիւններ են իրականացրել, այս պահին 10 հոգու ձերբակալել են:
ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացնում իրավիճակից:
5 իրաւապաշտպաններ նախաձեռնութեան անդամ, փաստաբան Ռուբէն Մելիքեանը յայտնել է զանգուածային ձերբակալութիւնների մասին:
«Ռեժիմն առաւօտեան սկսել է զանգուածային ձերբակալութիւնների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երեւան»,- գրել է նա:
Այս պահին խուզարկում են GG ընկերութեան գրասենեակը. տեղեկացրել է փաստաբան Արսէն Բաբայանը։
«Ես եւ փաստաբան Սերգեյ Յարութիւնեանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկութիւնների դէպքում հանդէս կը գանք յայտարարութեամբ»,- գրել է Բաբայանը: