Հրաշքների չըսպասեք, մեր իրականութիւնն այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չէն կարող լինել

Հրաշքների չըսպասեք, մեր իրականութիւնն այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չէն կարող լինել

Այսօր Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի ծննդեան տարեդարձն է։ Մեկ տարուց աւելի է Դաւիթ Իշխանեանը՝ Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարների հետ Բաքուի բանտում է։

Դաւիթ Իշխանեանը Արցախի Խորհրդարանի ղեկին յայտնուեց ճակատագրական փուլում, երբ իրավիճակն ու պայմանները խիստ արտասովոր էին։ Նա խորը գիտակցումով է գնացել այդ քայլին։ Արցախի համար ճակատագրական փուլում ստանձնելով քաղաքական պատասխանատուութիւն՝ օգտագործելու ամբողջ ներուժը, Արցախի հարցը միջազգային հանրութեան օրակարգ բերելու եւ արդարութեան հասնելու:

Նա վստահ էր եւ հաւատացած՝ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարուածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին՝ ոչինչ չի աւարտուել:

Բացառիկ գործիչ, ով նուիրուած էր բարոյականութեան սկզբունքների վրայ հիմնուած քաղաքականութեամբ պետականութիւն կերտելուն․ «Հրաշքների չսպասեք, մեր իրականութիւնն այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չէն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մէզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամութեամբ ու պատասխանատուութեամբ իւրաքանչիւրս լծուէնք մեր գործին»:

Շնորհաւոյ՛ր տարեդարձդ, սիրելի՛ ընկեր, ամուր կամք, տոկունութիւն եւ շուտափոյթ վերադարձ։

Share