Հայոց ցեղասպանութեան թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին

Հայոց ցեղասպանութեան թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին

Շուրջ 130 մլն  օգտատէր ուենցող ամերիկեան «Disney+» թուային հարթակի ղեկավարութիւնը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցէներին: Նամակում ներառուած են մի շարք նախազգուշացումներ՝ կապուած քաղաքական գործընթացների հետ։ Դրանք մասնաւորապէս առնչւում են Հայոց ցեղապանութեան, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին։

Ընկերութիւնը թարգմանիչներից պահանջել է Disney+-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղեակ պահել, եթէ տեսնեն, որ կինօարտադրողներն անդրադարձել են վերոյիշեալ թեմաներին։

Թարգմանիչներից նաեւ պահանջուել է ընկերութեան ղեկավար կազմին տեղեակ պահել, եթէ պարզուի, որ ֆիլմերում կինօարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպէս բռնապետ, ինչպէս նաեւ եթէ նրակահանումներում ներգրաւուած են LGBTIQ+ համայնքի անդամներ։ 

Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսութեան բարձրագոյն խորհուրդը (RTÜK) թուային հարթակներին կոչ է անում արտօնագրեր ստանալու համար դիմել եւ Թուրքիայում գրասենեակներ բացել, հակառակ դէպքում սպառնում, որ վերջիններիս դէմ պատժամիջոցներ կկիրառի։  

Թուային հարթակները, ներառեալ Netflix-ը եւ MUBI-ն, արձագանքել են այդ կոչին, հանրութեան լայն շրջանակները, սակայն, դա համարում են գրաքննութեան դրսեւորում։

https://www.ermenihaber.am

Share