14 պատգամաւորի մանդատներից զրկելու հարցն է քննարկուելու․ Արթուր Հովհաննիսեան

14 պատգամաւորի մանդատներից զրկելու հարցն է քննարկուելու․ Արթուր Հովհաննիսեան

Ազգային ժողովի խորհուրդը քննարկելու է 14 ընդդիմադիր պատգամաւորի մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին Factor TV-ի հետ զրոյցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան քարտուղար Արթուր Հովհաննիսեանը։

Երեկ խորհրդարանի պաշտօնական կայքում հրապարակուել էր 33 պատգամաւորի մանդատից զրկելու նախագիծ, որը կարճ ժամանակ անց հեռացուեց։

Արթուր Հովհաննիսեանը նշել է, որ նախագիծը հեռացուել է տեխնիկական խնդիրների պատճառով։ ԱԺ խորհրդի նիստը նախատեսւում է գումարել առաջիկայ օրերի ընթացքում։

Պատգամաւորը նաեւ ասել է, որ խմբակցութիւնը դեռ որոշում չունի, թէ ինչպէս է քուէարկելու խորհրդի նիստում` դիմել ՍԴ, թէ` ոչ։

Ընդդիմադիր պատգամաւորները մանդատներից զրկւում են նիստէրին մէկ կիսամեակ բացակայելու պատճառով։

Share