Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է «UEFA»-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսուած հետաքննութեանն ու դրա շրջանակներում կայացուած որոշմանը:
Էրդողանը «UEFA»-ի նման որոշումը որակել է քաղաքական:
«Դա բացատրելն անհնար է, այն ամբողջութեամբ քաղաքական որոշում է: Այդ որոշումը խաւարեցրել է նրանց խիղճը»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Յիշեցնենք, որ Դեմիրալը «Euro 2024»-ի շրջանակներում Աւստրիայի հաւաքականի դէմ ունեցած խաղում մրցակցի դարպասը գրաւելուց յետոյ ցոյց էր տուել թուրքական ծայրայեղական «Գորշ գայլեր» կազմակերպութեան ժեստը, ինչից յետոյ էլ նրա նկատմամբ հետաքննութիւն էր սկսուել, իսկ աւելի ուշ «UEFA»-ի որոշմամբ նա որակազրկուել էր 2 խաղով: