Սահմանազատում, արտակարգ դրութիւն, սրբազան շարժում, աննախադէպ գործողութիւններ և չստուգուած լուրեր…

Սահմանազատում, արտակարգ դրութիւն, սրբազան շարժում, աննախադէպ գործողութիւններ և չստուգուած լուրեր…

Նիկոլ Փաշինեանը  իր ուղերձում խօսեց սահմանազատման գործընթացի, իրական եւ պատմական Հայաստանի, ամէն ինչի մասին, բացի կարեւորից, որին իրականում պատրաստուել էր: Նա, ըստ լուրերի, պատրաստուել էր խօսել սահմանազատմանը խոչընդոտող ուժերի դէմ կոշտ դիմադրութեան՝ ընդհուպ մինչեւ արտակարգ դրութիւն յայտարարելու:

Բայց ամէն ինչի մասին՝ հերթով: Դիտարկելով Նիկոլ Փաշինեանի՝  նախանշած թեզերը՝ կարող ենք արձանագրել, որ նա արտաքին աշխարհին մի յստակ ուղերձ տուեց, այն է՝ կիրակի օրը սպասուող հանրահաւաքին որքան էլ շատ մարդ հաւաքուի, միեւնոյնն է՝ իր իշխանութիւնն ամէն գնով աւարտին է հասցնելու սահմանազատման սկսած գործընթացը:

Փաշինեանի ուղերձը հետեւեալն էր՝ ցանկացած ճանապարհով, որքան էլ այն դժուար ու փշոտ լինի, սահմանազատումն արուելու է:

Նա փորձել է տիկ-տոկի իր ալիքով հետաքրքրական դարձնել իր պատգամը, մի փորձ որ դարձեալ աւելի երգիծական է դարձնում իրեն ու իր ընտանիքին և պատճառ դառնում որ ժողովուրդը առաւել ատելութեամբ լցուի իր նկատմամբ:

ArmLur.am-ի աղբիւրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինեանը նախապէս մտադիր է եղել իր ուղերձի մեծ մասը «նուիրել» Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած շարժմանը, սակայն վերջին պահին փոշմանել է ու հանել այդ հատուածը ուղերձից:

Նաեւ լուրեր կան, որ Նիկոլ Փաշինեանը մտադիր է եղել ասել, որ սահմանազատման խոչընդոտելը պետականութեան դէմ ոտնձգութիւն է, եւ կիրակի օրուայ մեծ հանրահաւաքը անգամ արտակարգ դրութիւն մտցնելու գնով պէտք է ցրել: Նոյն կառավարական աղբիւրները փոխանցում են, որ նա խորհրդակցել է նաեւ ուժային կառոյցների ղեկավարների հետ, որպէսզի նրանք իր եթերից չիմանան, որ ցանկանում է արտակարգ դրութիւն մտցնելու ճանապարհով գնալ, սակայն ուժայիններից յորդորել են հետ կանգնել արտակարգ դրութիւն մտցնելու գաղափարից, քանի որ շատ բարդ է լինելու ու չէն կարողանալու այդ ծանդ բեռի տակից դուրս գալ:

Ահա այս պատճառով էլ Նիկոլ Փաշինեանի մայիս 24-ի  ուղերձը, հակառակ սպասումների, շատ անբովանդակ ստացուեց, քանի որ նախապէս այլ տեքստ էր պատրաստել, բայց լրիւ այլ խմբագրմամբ բան կարդաց:

Ի դէպ, այսօր «Վերջին զանգ»-ն է, բայց վարչապետի գլխիվայր շուռ եկած ուղերձում չկար շնորհաւորանք նաեւ հպարտ քաղաքացիների սերունդներին:

Հրապարակ թերթի վկայութեամբ Մայիսի 26-ից յետոյ շարժման անելիքների մասով թէպէտ գաղտնապահութիւն են անում, որ հէնց հրապարակում սրբազանը յայտարարի, սակայն շշուկներ կան, որ աննախադէպ գործողութիւններ են ծրագրում յատկապէս մայիսի 27-ին, 28-ին՝ շէնք-շինութիւնների շրջափակման, անհնազանդութեան ակցիաների տեսքով։ 

Ինչպէս տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանութիւնների տեղաշարժը եւ թոյլ չտալ, որ մասնակցէն այդ օրուայ տօնական միջոցառումներին: Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման օրն է:

Share