«Այսօր մեր մի պահանջով մէզ վերադարձուեցին Ղազախի չորս գիւղեր։ Այդպէս լինելու է նաեւ յետագայում»,-այսօր Ադրբեջանի զինուած ուժերի կողմից օկուպացուած Շուշիում յայտարարել է Իլհամ Ալիեւը։
Նա յայտարարել է, որ խօսքի իրաւունքն Ադրբեջանին է պատկանում։
«Մենք առաջատար պետութիւնն ենք Կովկասում, մենք առաջատար պետութիւն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պէտք է հաշուի նստէն մէզ հետ»,-ասել է նա։
Ալիեւն ընդգծել է, որ այսօր Ղազախի հողերը յանձնւում են առանց մի կրակոց արձակելու։
«Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացւում է մեր պայմաններով, եւ սա մեր յաջորդ յաղթանակն է»,- ասել է Ալիեւը։
Թշնամի երկրի ղեկավարը գործընթացի դէմ պայքարողներին որակել է ռեւանշիստներ.
«Եթէ այսօր տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զէնք է տալիս, եթէ տեսնենք, որ այդ զէնքերը հասել են կրիտիկական աստիճանի, ապա թող ոչ ոք մէզանից չնեղանայ։ Բոլորը գիտէն, թէ մենք ինչի ենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը եւ որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարողանայ դիմակայել»։
Աղբիւր` Panorama.am