Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. խորհրդարանական ընդդիմութիւնը ապրիլի 5-ին հրաւիրում է հանրահաւաք

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. խորհրդարանական ընդդիմութիւնը ապրիլի 5-ին հրաւիրում է հանրահաւաք

ՀՀ Խորհրդարանական ընդիմութիւնը Ապրիլի 5-ին հրաւիրել է հանրահաւաք: Հրաւէրի մէջ ասուած է՝

«Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանութիւնը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանութիւնը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտուած ու անկարող գործող խմբակը միայն մէկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանութիւնը։ Նրանք վտանգում են մեր պետականութիւնը, մեր ապագան, մեր կեանքը։ Ժողովրդի գլխին կախուած նոր սպառնալիքները մտնելու են իւրաքանչիւր տուն, իւրաքանչիւր ընտանիք։ Այս ընթացքը պէտք է կասեցնել։ Արցախի կողքին կանգնելով՝ պարտաւոր ենք փրկել մեր արժանապատուութիւնը, մեր հայրենիքը, մեր ապագան։  Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նուաստացումն է եւ ինքնիշխանութեան կորուստը»։ 

«Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայեացքներից եւ կուսակցական պատկանելիութիւնից հաւաքուենք «Ազատութեան» հրապարակում։ Դիմում ենք բոլորին, կուսակցութիւններին եւ անհատներին, մտաւորականութեանը եւ հասարակական կազմակերպութիւններին, հայաստանցիներին, արցախահայութեանը եւ Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականութիւն ունի։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մէզ եւ մեր երեխաներին», աւելացնում է յայտարարութիւնը: 

Share