Դաւիթ Իշխանեանի ուղերձը Արցախի Հանրապետութեան հռչակման օրուայ առթիւ

Դաւիթ Իշխանեանի ուղերձը Արցախի Հանրապետութեան հռչակման օրուայ առթիւ

Սիրելի´ հայրենակիցներ,

Արցախի պետականութեան կայացման հիմնական փուլերից մէկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր:

32 տարի առաջ հռչակուելով Արցախի Հանրապետութիւն մեր երկիրը կայացել է որպէս հայկական պետութիւն՝ «յարգելով ու հետեւելով Մարդու իրաւունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրութեան ըմբռնումն ու աջակցութիւնը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրաւել է 2 լայնածաւալ պատերազմ, ապրել ենք յաղթանակի բերկրանքը, ձեւաւորուել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգաւաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետութիւնը:

Արցախի պետականութեան համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնուել է. առօրեայ, կենցաղային դժուարութիւններըյաղթահարող մեր հայրենակցից մինչեւ դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդիւնք չթողնել մեր հայրերի, քոյրերի, եղբայրների եւ զաւակների թափածարիւնն ու քրտինքը:

Շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան օրուայ առթիւ, մաղթում ուժ ու կորով, տոկունութիւն, համբերութիւն, արժանապատիւ ու բարեկեցիկ ապագայ:

Share