Օգօստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի եւ ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսեանի, Աշոտ Ղուլեանի եւ Արթուր Թովմասեանի հանդիպումը:
Հանդիպմանը ներկայ էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Ողջունելով ներկաներին՝ Դաւիթ Իշխանեանը կարեւորել է նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի յետագայ գործունէութեան համար: Նա նշել է,որ նման ձեւաչափով հանդիպումները օրինակ պէտք է հանդիսանան պետական միւս օղակների համար:
Իշխանեանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտօնավարման մէկշաբաթեայ գործունէութեանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնութիւններ են ցուցաբերել, որոնք միտուած են առկայ խնդիրներին ու մարտահրաւէրներին: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիւանագիտութեան ոլորտում այլ երկրների հետ 8 բարեկամական խմբերի ու շրջանակների ակտիւացման ուղղութեամբ:
Հանդիպմանը ԱԺ նախագահը խօսել է նաեւ ՀՀ խորհրդարանի հետ յարաբերութիւնների աշխուժացման մասին:
ԱԺ նախկին նախագահները ողջունել են նման հանդիպումների կայացումը: Անհրաժեշտ են համարել ԱԺ յանձնաժողովների աշխատանքների ակտիւացումը, կարեւորել արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցութիւնը:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել ԱԺ հեղինակութեան բարձրացմանն ու արժեւորմանն ուղղուած քայլերը: