Արցախի Հանրապետութիւնից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը հրաժարական է ներկայացրել։
Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն Aysor.am-ին ասաց, որ Թովմասեանը դեռ հրաժարական չի ներկայացրել։
«Առաջիկայում ԱԺ արտահերթ նիստ ունենք, սպասենք վաղուան։ Ճիշտ է, նման հարց օրակարգում չկայ, բայց սպասենք», — ասաց Իշխանեանը։
Հարցին՝ ինքն առաջարկ ստացե՞լ է՝ լինել Արցախի ԱԺ նախագահ, Իշխանեանն արձագանքեց. «Պաշտօնական կը լինի, կը տեսնենք»։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպէս յայտնում են ԱՀ ԱԺ լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից, քննարկուող օրինագծերը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյեանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրէնքում առաջարկուող փոփոխութիւնները պայմանաւորուած են ստեղծուած իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրութեան համար աւելի ճկուն մեխանիզմների ներդրմամբ: Ըստ գործող կարգաւորումների՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրւում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտօնը թափուր մնալուց յետոյ՝ տասնօրեայ ժամկէտում, առաջարկւում է սահմանել երկօրեայ ժամկէտ:
Ազգային ժողովի նախագահի պաշտօնը թափուր մնալու դէպքում նրա ընտրութեան հարցը քննարկւում է թեկնածուների առաջադրման ժամկէտը լրանալուց յետոյ` Ազգային ժողովի առաջիկայ հերթական նիստում: Ազգային ժողովի առաջիկայ հերթական նիստ գումարելը ստեղծուած պայմաններում կարող է բաւականին երկար տեւել, ուստի առաջարկւում է հարցը քննարկել առաջիկայ նիստում: