Դաւիթ Իշխանեանը եւ նրա պէս մարդիկ Արցախի՝ ստեղծուած իրավիճակից դուրս գալու շանսն են. Հրանտ Մելիք-Շահնազարեան

Դաւիթ Իշխանեանը եւ նրա պէս մարդիկ Արցախի՝ ստեղծուած իրավիճակից դուրս գալու շանսն են. Հրանտ Մելիք-Շահնազարեան

Ուժերիս ներածի չափով եւ նոյնիսկ աւելին պատրաստ եմ սատարել Դաւիթ Իշխանեանին.  Հրանտ Մելիք-Շահնազարեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանն այսօր ընտրուել է Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահի պաշտօնում։ Վերջապէս հայկական երկրորդ պետութեան իշխանութեան մէջ իսկական նուիրեալ եւ բանիմաց մարդ ի յայտ եկաւ։ Գիտեմ, որ այս թեման երկար է քննարկուել քաղաքական շրջանակներում։ Տեղեակ եմ նաեւ, որ այս քայլը շատ դժուար է տրուել գործընթացում ներգրաւուած բոլոր կողմերին։ Բայց թերեւս այս որոշումն ամենադժուարը հէնց Դաւիթ Իշխանեանի համար է եղել։ Որովհետեւ այն, ինչն այսօր ստանձնել է Իշխանեանը, պաշտօն չէ։ Ոչ էլ դիրք եւ ոչ ազդեցութիւն։ Դա շատ ծանր բեռ է, որն ամէն մէկը չի կարող կրել։

Իշխանեանին ես վաղուց եմ ճանաչում։ Մի քանի օր առաջ խօսել եմ նրա հետ եւ վստահեցրել, որ ուժերիս ներածի չափով եւ նոյնիսկ աւելին պատրաստ եմ սատարել իրեն, լինել իր կողքին եւ ամէն ինչ անել, որպէսզի իր առջեւ դրուած նպատակներն իրականութիւն դառնան։ Իմ ընկալման մէջ Դ. Իշխանեանը եւ նրա պէս մարդիկ Արցախի՝ ստեղծուած իրավիճակից դուրս գալու շանսն են։ Եւ շատ կարեւոր է, որպէսզի թէ՛ Արցախի մեր հայրենակիցները եւ թէ՛ մենք բոլորս ամուր պահէնք նրանց թիկունքը։

Տեսնում եմ, որ Ադրբեջանի հետ երկխօսելու եւ Ադրբեջանին ինտեգրուելու կողմնակիցների ոհմակն արդէն վնգստում է իրական դաշնակցականի ընտրուելու առիթով։ Թող Աստուած ուժ ու կարողութիւն տա արցախցիներին, որպէսզի մօտ ապագայում այդ վնգստացողներին միանան նաեւ իրենց՝ Երեւանի ու Բաքուի իշխանական կաբինետներում վեր ընկած տէրերը։

Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագէտ

Share