Մեծ Հայրենականի վէտէրանը պատմեց, որ կռուել է Ստալինգրադում, գրաւել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կեանքի վերջում կարող է սովից մեռնել. Դաւիթ Բաբայան

Մեծ Հայրենականի վէտէրանը պատմեց, որ կռուել է Ստալինգրադում, գրաւել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կեանքի վերջում կարող է սովից մեռնել. Դաւիթ Բաբայան

Արցախում շրջափակման ու պաշարման մէջ են յայտնուել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վէտէրաններ՝ բոլորը համարեայ 100 տարեկան:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին յայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայանը:Բաբայանը վերջերս հանդիպել է նրանցից մէկին. պապը զարմանալի խօսքեր է ասել: Պատմել է, որ կռուել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրաւել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կեանքի վերջում կարող է սովից մեռնել։«Բայց նոյնիսկ այդքան մեծ տարիքում եւ դժուարին իրավիճակում ազատարար զինուորը մտածում է ոչ թէ իր, այլ իր ծոռների, իր վիրաւոր երկրի մասին, որն այնքան շատ բան արեց շագանակագոյն ժանտախտը յաղթելու համար եւ այն իրավիճակի մասին, որում այսօր յայտնուել է աշխարհը: Աեօ, շատ հետաքրքիր ուղերձ է աշխարհին»,- Facebook-ում գրել է Բաբայանը:

Share