ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չէն կարող ոչինչ անել, եթէ Հայաստանն իր իրաւունքները չի պաշտպանում

ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չէն կարող ոչինչ անել, եթէ Հայաստանն իր իրաւունքները չի պաշտպանում

Ադրբեջանական զօրքերը երբ Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել եւ սպասում էր Հայաստանի արձագանքին. Հայաստանը քաղաքական գնահատական պահանջեց Ադրբեջանի գործողութիւններին` դա դարձնելով նախապայման ՀԱՊԿ–ի համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թէ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ–ը չէն կատարում իրենց պայմանագրային պարտաւորութիւնները Հայաստանի հանդէպ, Ռուստամեանը նշեց, որ նրանք չէն կարող լինել աւելի հայ, քան մենք. «Միջնորդի դերում հանդէս եկեղ ՀԱՊԿ–ը կամ Ռուսաստանը չէն կարող ոչինչ անել, եթէ Հայաստանն իր իրաւունքները չի պաշտպանում, եթէ դու գնում ասում ես՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, հիմա էլ արդէն թուերով ենք արձանագրում: Միջնորդը ո՞նց պէտք է պաշտպանի այն հարցը, որ այդ տարածքային ամբողջականութեան մէջ չպէտք է լինի Ղարաբաղը: Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկայ գտնուել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպէս, որ ՀԱՊԿ գոյութիւն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պէտք է քո անվտանգութիւնն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դէմ լինել։ Այդ կառոյցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թէ դա նորութիւն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դէմ են, թոյլ չէն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,–ասաց Ռուստամեանը։

Նա կոչ արեց դուրս գալ բոլորին մեղադրելու մօտեցումից. «Մենք պէտք է հասկանանք, թէ մեր անելիքը որն է: Եթէ մենք չփորձենք մէզ պաշտպանել, ոչ ոք մէզ չի պաշտպանելու: Մենք մէզ ներսից ու դրսից թուլացրել ենք, հիմա էլ յայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքը չի կանգնած: Եթէ դու այդպիսի յայտարարութիւն ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում: Բա ԱԳՆ-ն ինչի՞ համար է, եթէ պէտք է յայտարարես, որ ոչ ոք քո կողքը կանգնած չէ»:

Ռուսատսան- միաւորուած Արեւմուտք պատերազմը գործող իշխանութիւնների թեթեւ ձեռքով տեղափոխուեց Հայաստան. նշեց Արմէն Ռուստամեանը:

«Մեկն ասում է՝ կամ իմ հետ ես… միւսն էլ ասում է՝ եթէ իմ հետ չես, ես քո հետ անելիք չունեմ: Եթէ իմ դէմ ես, ինձ հետ չես, եթէ իմ հետ չես, իմ դէմ ես: Այ այս վիճակի մէջ է յայտնուել Հայաստանը, որը կործանարար է լինելու մէզ համար, ինչը մենք այսօր տեսնում ենք»:

Ես բրիւսելեան բանակցութիւններում չեմ տեսնում Հայաստանի շահածը, տեսնում եմ Ադրբեջանի շահածը. Միակը այն էր, որ գերիներին պէտք է ազատ արձակել, այն էլ վաղուցուայ պահանջ էր, որը պէտք է իրականացուեր անկախ այս համաձայնութիւնից. լրագրողների հետ զրոյցում շեշտեց Արմէն Ռուստամեանը:

«Այսօր Ադրբեջանի կողմից աւելի մեծ պահանջ է անտեսուել, միջազգային դատարանի որոշումն է անտեսուել, դրա մասին ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխաւոր անձանցից մէկը այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չեք ուզո՞ւմ գրել, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում: Եթէ այդ հարցը չի լուծուել, ոչ մի հարց էլ չի լուծուել»,-ասաց նա:

Ռուստամեանը նկատեց, որ Ադրբեջանն իր մեթոդներով, ուժի սպառնալիքով, պատերազմական գործողութիւններով հարցեր է լուծում, եւ սա դառնում է նորմ այսօրուայ աշխարհում. «Նշանակում է մենք մեր ուժի աղբիւրները ոչ թէ պէտք է ցամաքեցնենք, այլ այդ աղբիւրները օգտգործենք, որ կարողանանք մեր պայքարն իրականացնել: Թէ չէ գալու են մէզ մեր տանը մորթէն»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Նիկոլն ինքն իր հնարքի տակ է մնացել, երբ յայտարարեց՝ մենք Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ի համար ենք պայքարում, Ադրբեջանն էլ ասաց՝ ես էլ տարածքների թիւ ունեմ, դա էլ նշեք՝ 86 600. ասաց Արմէն Ռուստամեանը:

«Երբ դա նշում եք, պարզ է դառնում, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Եթէ մենք դրան համաձայնում ենք, եթէ Նիկոլը վեր է կէնում եւ յստակ ասում այն պահանջը, որը Ալիեւն է դրել իր առաջ, որ պէտք է ասես՝ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ»… Մենք մօտեցել ենք դրան, մի օր դա յստակ ասուելու է: Արդէն ասուած է, ըստ էութեան, ովքեր հասկանում են, արդէն հասկացել են դա: Միւսները պէտք է թմբիրից դուրս գան: Հայաստանն այդ գիծն է տանում, որ տանք Արցախը, որ փրկէնք Հայաստանը: Այսօր մենք հայութեան բոլոր ռսուրսները պէտք է մոբիլիզացնենք, եռամիասնութիւնը պէտք է օր առաջ վերականգնուի, իսկ դա չի կարող կայանալ յանձնուելու գաղափարի շուրջ, պէտք է կայանայ պայքարի գաղափարի շուրջ: Պետք է գան ուժեր, որոնք կարող են պայքար տանել: Պետք է հասկանան, որ եթէ չկայ պայքար, կայ ինքնասպանութիւն եւ ինքնաոչնչացում»,-ընդգծեց Ռուստամեանը:

Որեւէ հայեցակարգուած գործընթաց, թէ մեր արտաքին դիւանագիտական մարզում, թէ անվտանգութեան խնդիրները լուծելու առումով, մենք պարզապէս չունենք. նշեց Արմէն Ռուստամեանը:

«Այս իրարամերժ յայտարարութիւնները խօսում են այն մասին, որ ուղեգիծ չկայ, հայեցակարգ չկայ, որով մենք փորձենք մեր անվտանգութիւնն ապահովել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին յարաբերութիւններում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանը ցանկութիւն է ունեցել 2022-ի սեպտեմբերեան իրադարձութիւններից յետոյ դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն յետոյ փոշմանել է, Ռուստամեանն ասաց. «Նախ չի կարելի մի բանի մասին յայտարարել, եթէ գործը կատարուած չէ: Սա էլեմենտար տրամաբանութիւն է: Ի՞նչ իմաստ ունի այդ խոհանոցը դուրս հանել, երբ դուրս չեք եկել ՀԱՊԿ-ից: Կամ դուրս եկեք եւ բացատրեք, թէ ինչու եք դուրս գալիս, կամ մնացեք ՀԱՊԿ-ում եւ օգտագործեք բոլոր նուազագոյն հնարաւորութիւնները, որ ՀԱՊԿ –ը կարողանայ մեր անվտանգութեան հարցերը լուծել»:

Դիտարկմանը, որ գուցէ դրանով սպառնո՞ւմ են ՀԱՊԿ-ին, որ դուրս կը գանք, ընդդիմադիր պատգամաւորը նկատեց. «Հանրային միջոցներով սպառնալը հարուած է մէզ, այսինքն մենք փչացնում ենք մեր յարաբերութիւններն այդ կառոյցի մէջ: Մենք դառնում ենք անվստահելի գործընկեր եւ դրանից բխում են բոլոր սպառնալիքները, վտանգները, որոնք օր օրի մեր երկրի նկատմամբ առաջանում են: Այս ձեւով աշխատել չի կարելի»:

Share