Առողջապահուպթեան Համաշխարհային Կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնաւիրուսային համավարակի աւարտը մօտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է Ինտէրֆաքսը:
«Համավարակը հեռու է աւարտուելուց»,- Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ ղեկավարը։
ԱՀԿ-ի եւրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատուաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պէտք է առաջարկէն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարէցները, բուժաշխատողները եւ յղի կանայք:
Վերջին շաբաթների ընթացքում Եւրոպայում գրանցուել է կորոնաւիրուսով վարակման դէպքերի աճ։