ԱԺ Հայաստան խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը Հ1-ի Ամերիկեան մասնաճիւղի կապակցութեամբ «հետք»ի բացայայտումների առիթով իր ֆէյսբուքի էջում գրառում է կատարել՝
«Կոռուպցիա՞… չէ, փաշինեանական իշխանութիւնում չկաայ: Hetqի նոր հետաքննութիւնը կարդացեք, աւելի ճիշտ՝ սերտեք: Շրջակայ միջավայրի, թե՞ ֆուտբոլի կամ չգիտեմ ինչի նախարար Յակոբ Սիմիդեանն է («Հայկական ժամանակի» երբեմնի աշխատակիցը), ում անունն էլի շրջանառւում է շաաատ փողերի մէջ, այն երկար անունով նախարարը՝ Արայիկ Յարութիւնեանը, որն այդպէս էլ դաշնակցական երիտասարդներին «կոռուպցիոն» տուփեր չկարողացաւ ուղարկել, իսկ եղբայրը հիմա նստած է Հ1-ի «ոսկու քսակի» գովազդի վրայ, Աննայ Յակոբեանը, որը շարունակում է 10 միլիոնանոց անդադար «դրամահաւաքները»…»