ՀՅԴ Երեւանի «Ոստան» քաղաքային կոմիտէի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել կոմիտէի աշխատանքների ամփոփման եւ առաջիկայ անելիքների պլանաւորմանը նուիրուած խորհրդաժողով, որին մասնակցել են նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի եւ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները:
Միջոցառման ընթացքում քաղաքային կոմիտէի ընկերները ներկայացրել են նախընթաց շրջանի գործունէութեան վերաբերեալ հաշուետուութիւն:
Միջոցառումը մեկնարկել է Երեւանից եւ Արցախից 8 նորագիրների երդման արարողութեամբ:
Երդման կնքահայրեր Իշխան Սաղաթելեանը եւ Արթուր Մոսիեանն իրենց խօսքերում յատկապէս կարեւորել են պատմական այսպիսի բարդ եւ պատասխանատու ժամանակաշրջանում ՀՅԴ դերը եւ առաքելութիւնը, նոր ընկերներով շարքերը համալրելու եւ միասնական ջանքերով առկայ մարտահրաւէրները յաղթահարելու անհրաժեշտութիւնը: