Համայնքի ներկայացուցիչները արգելափակել են Ադրբեջանի հիւպատոսութեան շէնքը

Համայնքի ներկայացուցիչները արգելափակել են Ադրբեջանի հիւպատոսութեան շէնքը

«Բացեք Լաչինի ճանապարհը». ամերիկահայերի ակցիան՝ Լոս Անջելեսում Բաքուի հիւպատոսարանի դիմաց

ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները հերթական բողոքի ակցիայ են կազմակերպել՝ ի պաշտպանութիւն արդէն 8 ամիս շարունակ շրջափակուած Արցախի։ Այս անգամ ամերիկահայերը հաւաքուել են Լոս Անջելեսում Բաքուի հիւպատոսարանի դիմաց՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Հայաստանի ու Արցախի դրօշները, ինչպէս նաեւ Արցախի ապաշրջափակման կոչերով տարբեր պաստառներ։ Դրանցից որոշների վրայ կային «Դադարեցրէ՛ք Արցախի շրջափակումը», «Դադարեցրէ՛ք հայերի երկրորդ ցեղասպանութիւնը», «Արցախի հետ, Արցախի համար», «Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դէմ» եւ այլ գրութիւններ։

Նրանք նաեւ տարբեր կոչեր են վանկարկում՝ պահանջելով բացել Լաչինի միջացնքն ու դադարեցնել ցեղասպանութիւնը, որին բախուել են արցախահայերը 2023 թուականին։

Alpha News-ը ներկայացնում է բացառիկ կադրեր Լոս Անջելեսից, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները արգելափակել են Ադրբեջանի հիւպատոսութեան շէնքը։ Նշէնք, որ ԱՄՆ-ում շարունակւում են բողոքի ցոյցերը՝ ի պաշտպանութիւն Արցախի։

Ցուցարարները կաթուածահար են արել այս հատուածի երթեւեկութիւնը եւ վրաններ խփել։ Նրանք եկել էին «Լռութիւնը ցեղասպանութիւն է», «Ուտելիքը զէնք մի՛ դարձրեք» գրութիւններով պաստառներով։

Share