Օգոստոսի 31-ից յետոյ Հայաստանի Հանրապետութեան հետ կապը կիրականացուի նոր միջանցքով` հարաւային ուղղութեամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարութիւնը կը տրամադրի յստակ ու մանրամասն տեղեկութիւն։ Այս մասին յայտնում են Արցախի ՆԳ նախարարութեան ոստիկանութիւնից:
«Յարգելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետութեան ՆԳ նախարարութիւնը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթեւեկութիւնը կը գործի մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը ներառեալ։
Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։
Օգոստոսի 31-ից յետոյ Հայաստանի Հանրապետութեան հետ կապը կիրականացւի նոր միջանցքով` հարաւային ուղղութեամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարութիւնը կը տրամադրի յստակ ու մանրամասն տեղեկութիւն։
Հաշւի առնելով քաղաքացիների մտահոգութիւնը, ՆԳ նախարարութիւնը օրւայ կտրւածքով երկու անգամ` կէսօրին եւ երեկոյեան, կը հրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատւութիւն»,- յայտնում են ոստիկանութիւնից։