Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը հաւաքուել էր շաբաթ օրը Երեւանում ամբողջ կազմով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:
Հանդիպման ընթացքում յանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները եւ պլանաւորելծրագրային յետագայ քայլերը։
Բացի այդ, յանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովինախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցի եւ ԱԺ պատգամաւորների հետ։ Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձի ապահւումը, Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպէս նաեւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան եւ ունեցուածքի պաշտպանութիւնը։