Օրակարգ-Բրբէնք
Կիրակի 24 Յուլիսին Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կեդրոնում տեղի ունեցաւ Լիզպոն զոհուած 5 մարտիկներուն յիշատակը ոգեկոչելու ձեռնարկ, կազմակերպութեամբ՝ Հ․Յ․Դ․ Արեւմտեան Ա․Մ․Ն․-ի Կեդրոնական Կոմիտէի:

39 տարիներ անց, կրկին անգամ խոնարհօրէն յիշեցինք և փառաբանեցինք մեր 5 երիտասարդ սուրբ հերոսները՝ Վաչէ, Սարգիս, Սեդրակ, Սիմոն, և Արա, որոնք գիտակից մահով անմահացան և իրենց զոհողութիւնը դարձաւ օրինակելի այն ջահը որ լուսաւոեց Հայաստանի և Արցախի անկախացման ճանապարհը: Ներկայ հարիւրաւոր հայորդիներ հաղորդուեցան Ազգային պարտքի Սուրբ Հաղորդութեամբ՝ քաւելու անտարբերութեան մեղքերը և վերանորոգելու իրենց ուխտը՝ շարունակել հինգ սրտերուն պայքարը և կառչած մնալ անկախ Ազգի ու Հայրենիքի իտեալին․
Աղօթք և օրհնանք բարձրացուեցան տղոց Սուրբ և Անմահ հոգիներուն խաղաղութեան Տ. Միւռոն Ծ. Վրդ. Ազնիկեանի կողմէ: Հիւրաբար ներկայ էին՝ Հ․Օ․Մ․-ի և Հ․Մ․Ը․Մ․-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեանց անդամները։ ներկայ էր նաև ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Հրաչ Վարժապետեան:
Ամփոփ շարժանկար ցուցադրուեցաւ՝ որը ներակայացուց 5 հերոսներու հույզերը, կատարած զոհողութիւնը ու հրաժեշտը․ ելոյթին մաս կազմեց Համբիկ Սասունեան՝ ան մարմնացնելով հինգ հերոսներուն պատկերը, փառաբանեց անոնց գերագոյն զոհողութիւնը և պայքարի պատգամ ուղղեց համայն հայութեան։

ԱՄՆ Արևմտ. Շրջանի ԿԿի Անդամ և օրուայ բանախոս՝ Յովիկ Սալիպա վերյիշելով Հ․Յ․Դ․-ի պայքաի և գործունեութեան ճանապարհը՝ Զարթոնքի կոչ ուղղեց ներկաներուն՝ չյուսահատիլ ու աննկուն կամքով դեմագրաւել նեկայի մարտահրաւէրները։

Բազմութեան քար լռութիւնը ճեղքեց Գառնիկ Սարգիսեանի անզուգական մեկնաբանութիւնը՝ հուզմունքի ալիք մը բարձրացնելով ներկաներուն սրտերուն մէջ։
Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտիչեան փոխանցեց իր պատգամը շեշտելով թէ՝ այսօր աւելի քան երբեք պէտք է կառչած և հաւատարիմ մնալ պայքաի ուխտին ու հաւատքին՝ երբեք չընկրկիլ ճնշման և դաւաճանութեան կշիռին տակ։
Կազմեց՝ Նարինէ Օ.Ս.