CivilNet-Հայաստանի անվտանգութիւնը կարող է երաշխաւորել միայն Թուրքիան.Վոյցեխ Գուրեցկի

CivilNet-Հայաստանի անվտանգութիւնը կարող է երաշխաւորել միայն Թուրքիան.Վոյցեխ Գուրեցկի

Հիասթափուելով Ռուսաստանից՝ Հայաստանը անվտանգութեան նոր երաշխաւորներ է փնտրում, սակայն նման երաշխիք կարող է տալ մէկ երկիր՝ Թուրքիան։ 

Այս մասին CivilNet-ին տուած հարցազրոյցում ասել է Վարշաւայի Արեւելեան հետազօտութիւնների կենտրոնի վերլուծաբան Վոյցեխ Գուրեցկին, ով Երեւանում է «Հարաւային Կովկաս.միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով։

Նրա խօսքով՝ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կարգաւորելիս կարող է աւելի ակտիւ ինտեգրուել ԵՄ-ի հետ։ Թեեւ ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի համար այնքան էլ իրատեսական հեռանկար չէ, սակայն ներկայումս, երբ գործընթացները զարգանում են բուռն տեմպերով, փորձագէտը ոչինչ չի բացառում:

Share