Ֆեյսբուքեան օգտատէր Լիլիթ Յանը լուսանկարներ է հրապարակել եւ գրել.
«Արեգին Վանաձորում, հէնց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրօշը ծածանելու համար…Շատ շուտով Հայկական դրօշը ծածանելու համար էլ են բերման ենթարկելու»։
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնութիւնը տեսանիւթ է հրապարակել, որտեղ նախաձեռնութեան անդամներից մէկը Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատօնի ժամանակ Արցախի դրօշով բեմ է բարձրանում։ Տեսանիւթում երեւում է, որ ոստիկանը երիտասարդին հեռացնում է բեմից։
«Մենք Վանաձորում` «Ֆեստիվառ»-ի բեմից հանրութեանը յիշեցրեցինք, որ Արցախը հայկական է եւ հայկական է լինելու։
ԱՐ-ՑԱԽ, ԱՐ-ՑԱԽ»,- գրուած է «Երիտասարդի ձայն» ֆեյսբուքեան էջում՝ ներկայացնելով տեսանիւթ։
Նախաձեռնութեան անդամ Հովհաննես Յարութիւնեանը գրել է
«Մեր թիմակցին՝ Արեգին Վանաձորում, հէնց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրօշը ծածանելու համար…
Վանաձորում գտնուող փաստաբաններին խնդրում եմ գան Տարոնի բաժին»։
Ֆեյսբոյքան ուղիղ եթերով նա պատմում է, որ Վանաձորում կազմակերպուած փառատօնին, որին ներկայ էին հազարաւոր քաղաքացիներ, որոշել են բոլորին յիշեցնել, որ Արցախն իրականում հայկական է ու հայկական է մնալու. «Բեմ է բարձրանում մեր թիմակից Արեգ Գասպարեանը եւ Արցախի դրօշը ծածանում, վանկարկում՝ Արցախ, Արցախ։ Նրան բերման են ենթարկում, եւս մեր երկու ընկերոջ՝ Միլենային ու Արթուրին։ Թիմակիցներով Վանաձորում ոստիկանութեան բաժանմունքի դիմաց ենք, սպասում ենք մեր ընկերներին, որ դուրս գան»։
Աղբիւր` Panorama.am