Եկեղեցին ոչ թէ պէտք է յայտարարութիւն անի, այլ խաչով առաջնորդի. սա ազգային-ազատագրական պայքար է. Տարօն Տոնոյեան

Եկեղեցին ոչ թէ պէտք է յայտարարութիւն անի, այլ խաչով առաջնորդի. սա ազգային-ազատագրական պայքար է. Տարօն Տոնոյեան

Միայն մենք՝ որպէս բարի եւ ուժեղ մարդիկ, կարող ենք համերաշխութեան մթնոլորտ ստեղծել, փոխել հայ ազգի ճակատագիրը, եւ Հայաստանը իր խաթարուած հունից բերել եւ ճիշտ ուղու վրայ դնել. Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ իր ելոյթի ասաց Արցախեան երեք պատերազմների մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տոնոյեանը։

Նա շնորհակալութիւն յայտնեց հրապարակում հաւաքուածներին նրա համար, որ այս օրերին անհնազանդութեան ակցիաներին իրենց ակտիւ մասնակցութեամբ կարողացել են վերականգնել իր հաւատը առ այն, որ երկրում կարելի է փոփոխութիւններ անել։

«Դուք, մենք բոլորս միասին մեր ինքնագնահատականը բարձրացրինք։ Ես տեսնում եմ, որ մենք յաջողելու ենք, սա համոզելու համար չեմ ասում։ Վերջին օրերին արդէն քիչ մարդիկ ենք մօտենում եւ հարցնում՝ լաւ, ո՞նց պիտի լինի։ Սա արդէն մէզ համար համոզմունք է դարձել, այստեղ արդէն իւրաքանչիւրս ․․․ մեր որոշումն ունի․ մենք գնալու ենք յաղթական աւարտի, մինչեւ վերջ։ Սա այլեւս մէզ համար դարձել է ապրելակերպ»,– ասաց նա։

Տարօն Տոնոյեանը ասաց, որ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ թէ պէտք է յայտարարութիւն անի երկրում ստեղծուած վիճակի մասին, այլ գայ եւ առաջնորդի շարժումը, քանի որ սա քաղաքական պայքար չէ, որ եկեղեցին զերծ մնա, սա իսկական ազատագրական պայքար է։

Ազատամարտիկը նշեց, որ Նիկոլ Փաշինեանը ստէրով եկաւ համերաշխութիւն, տնտեսական թռիչք բերելու, սակայն Հայաստանը այդ թռիչքով գնում է դէպի անդունդ, ասաց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց Արցախը յանձնում է Ադրբեջանին։

«Ամենակարեւորը՝ 2021-ի ընտրութիւններին Ղարաբաղի հարցով ասում էր՝ անջատում հանուն փրկութեան, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նա այդ լոզունգով ժողովրդի կողմից մանդատ ստացաւ, բայց հիմա բոլորս, ովքեր իրեն ձայն են տուել, խաբուած են։ Այստեղից հետեւութիւն՝ քանի որ նա խաբել է, նա մանդատ չունի մեր փոխարէն բանակցելու»,– ասաց նա։

Տարօն Տոնոյեանը նշեց, որ Փաշինեանը խայտառակ կերպով տանուլ տուեց 44-օրեայ պատերազմը, ինչի համար պատասխան է տալու։ Դիմելով ԱԺ–ում եւ կառավարութիւնում Փաշինեանի թիմակիցներին՝ ազատամարտիկը նշեց, որ վարչապետը անարգել է ԱԺ բարձր ամբիոնը, երբ կին պատգամաւորներից մէկին պատասխանելով՝ ասել է, թէ եթէ պէտք լինի, ապա ուրիշ բան էլ թափ կը տայ։ Նրա խօսքով՝ Փաշինեանի թիմացկիները, եթէ նրա մօտ չէն բարձրացրել այս հարցը, ապա կիսում են պատասխանատուութիւնը։

«Նիկոյ՛լ, եթէ տղայ ես, գնայ թա՛փ տուր Ալիեւի, միւսների վրայ, այ խղճուկ։ Ես գիտեմ, որ դու տղամարդուն ոչ բնորոշ որոշ մասէր ունես աննորմալ աճած, լաւագոյն դէպքում դա կարող ես թափ տալ»,– ասաց նա։

Տարօն Տոնոյեանը նշեց, որ Փաշինեանը խոստովանութիւն է արել յանցագործութեան մասին, իսկ ժողովուրդը սպասում է, թէ դատախազութիւնը պիտի կալանաւորի, թէ ոչ։ «Բա մէզանից լաւ դատախազութեօ՞ւն։ Ժողովրդի դատին պիտի արժանանայ հէնց այդ խոստովանութեան համար»,– ասաց նա։

Ազատամարտիկը նշեց, որ հրապարակում հաւաքուածները կորցնելու բան չունեն, քանի որ վտանգի տակ է ամենաթանկը՝ հայրենիքը։ «Մենք կանգնել ենք, շարունակելու ենք մեր պայքարը այնքան ժամանակ, ապրելու են այստեղ այնքան ժամանակ, մինչեւ նա իր խմբակով մի օր կանգնի դատաստանի առաջ։ Մենք յաղթելու ենք, մեր յաղթանակը անկասելի է»,– ասաց նա։

Share