Լոս Անջելըս, Քալիֆոռնիա- Սեպտեմբերի 10-ին, Մարդու իրաւունքների պաշտպան եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի հայ ռազմագերիների եւ նրանց ընտանիքների գլխաւոր փաստաբան Սիրանուշ Սահակեանը «Արդարադատութեան եւ Մարդու Իրաւունքների Հայկական Իրաւական Կենտրոնի (ALC), Հայ Իրաւաբանների Միութեան (ABA) եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական կոմիտէ հրաւէրով Լոս Անջելըսում էր գտնւում:
Սահակեանը Երեւանի Համեմատական իրաւունքի միջազգային կենտրոնի (ICLaw) նախագահն է եւ հրաւիրուել է Լոս Անջելես` իր եւ իր գործընկերների կողմից ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիներին տուն բերելու աշխատանքների մասին հանրութեանը տեղեկացնելու համար: Սահակեանը հայ ռազմագերիների անունից Մարդու իրաւունքների եւրոպական դատարան (ՄԻԵԴ) հայցեր է ներկայացնում իբրեւ հայ ռազմագերիների իրաւապաշտպան:
Սահակեանը ոչ միայն ծառայում է որպէս Երեւանի Համեմատական իրաւունքի միջազգային կենտրոնի -ԵՀԻՄԿ-ICLaw-ի նախագահ, այլ նաեւ «իրաւունքի ուղիէ Հկ-ի համահիմնադիրն է եւ Հայաստանի Ամերիկեան Համալսարանի օժանդակ դասախօս, որտեղ նաեւ հանդիսանում է մարդու իրաւունքների եւ սոցիալական արդարութեան մագիստրոսական ծրագրի համակարգող: Եհիմկի հետ իր աշխատանքի միջոցով նա այժմ համագործակցում է Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւաբանական կենտրոնի հետ` ապացոյցնէր հաւաքելու, վկաների ցուցմունքներ հաւաքելու, իրաւական փաստաթղթեր ՄԻԵԴ ներկայացնելու համար, ինչպէս նաեւ նման գործերի համար պատասխանատու այլ միջազգային մարմիններին ռազմագերիների ընտանիքների եւ անյայտ կորածների անունից:
Վաշինգտոնում տեղակայուած Հայկական Իրաւական Կենտրոն ALC-ն միջազգային իրաւական ինստիտուտ է, որը հիմնադրուել է 2016 թուականին Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) հիմնադրամի առատաձեռն դրամաշնորհով:
Շաբաթ առաւօտեան, ՀՅԴ-Արևմտեան ԱՄՆ Կետրոնական Կոմիտէի և Հայկական Իրաւական Կենտրոնի հրաւէրով, Սահակեանը հանրային զեկուցում ներկայացրեց հայ ռազմագերիների կարգավիճակի մասին Բրբենքի Բէշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնում, որտեղ միաժամանակ կողքի սրահում այլ միջոցառում էր ընթանում Արցախից տեղահան եղած ընտանիքների օգտին:
Սահակեանին ներկայացրեց Հայկական Իրաւական Կենտրոնի համանախագահ Սթիւ Տէտէյեանը, ով նաեւ վարեց օրուայ հանդիպումը: Իր փոխգործօն ներկայացման ընթացքում Սահակեանը կիսուել է մանրակրկիտ հաւաքագրուած փաստերով եւ ապացոյցներով Ադրբեջանի կողմից պահուող հայ ռազմագերիների եւ ադրբեջանական վարչակարգի յանցաւոր անմարդկայնութեան մասին:
Աւելի ուշ երեկոյեան Սիրանուշ Սահակեանը Քալիֆորնիայի Շերման Օուքս քաղաքում գտնուող Յովհաննիսեանի բնակարանում հայ ռազմագերիների ազատ արձակմանը նուիրուած դրամահաւաքի յատուկ հիւրն էր: Միջոցառումը կազմակերպել էին Հայկական Իրաւական Կենտրոն ALC-ն եւ Հայ Իրաւաբանների Միութիւն ABA-ն: Համայնքի աւելի քան հարիւր ազդեցիկ անդամներ, այդ թւում` Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը, Քալիֆորնիայի Նահանգային Համագումարի անդամ Ադրին Նազարեանը, Լոս Անջելեսի Գերագոյն դատարանի դատաւոր Զաւէն Սինանեանը եւ այլ հիւրեր հաւաքուել էին միջոցնէր հայթայթելու` աջակցելու շարունակական իրաւական ջանքերին` ապահովելու ազատութիւնն ու վերադարձը Հայ ռազմագերիների:
Բացման խօսքով հանդէս եկաւ իրավաբան Արմէն Յովհաննիսեանը, ապա հրաւիրեց Հայ Իրաւաբանների Միութեան նախագահ՝ Լիւսի Վարպետեանին: Լիւսի Վարպետեան խօսեց Սահակեանի աշխատանքի կարեւորութեան եւ դրան աջակցելու անհրաժեշտութեան մասին: Ելոյթ ունեցաւ նաեւ ՀՅԴ Արևմտ.ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի անդամ Հովիկ Սալիբան:Նա ընդգծեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, լինի դա Հայաստանում, թէ Արեւմտեան Միացեալ Նահանգներում, շարունակելու է աջակցել Հայ իրաւական կենտրոնի նախաձեռնութիւններին եւ Սահակեանի նման հայրենասէրների աշխատանքին, քանի որ Հ.Յ.Դ. , իր միասնական համաշխարհային կազմակերպութեամբ միշտ կանգնած է հայ ազգի զինուորների կողքին եւ նրանց հետ:
Ընթրիքից յետոյ Սահակեանն իր ինտերակտիւ ներկայացմամբ, ինչպէս արել էր առաւօտեան, կիսուեց երեկոյի դրամահաւաքի մասնակիցների հետ, որին յաջորդեց հարց ու պատասխանը եւ ներկաների կողմից Սահակեանի հետ զրուցելու եւ ծանօթանալու հնարաւորութիւն ստեղծելով: