Ախալքալաքի թիւ 4 հանրային դպրոցում (Դեմիրճեանի անվ.) նշուել է ֆրանսահայ մեծանուն շանսոնյէ Շառլ Ազնաւուրի ծննդեան 100-ամեակը։
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի թիւ 4 հանրային դպրոցի ուսուցչուհի Նանուլի Հունանեանը եւ դպրոցի տարբեր դասարանների աշակերտները կազմակերպել էին ազգութեամբ հայ, ծագումով ախալցխացի, ֆրանսիահայ մեծ շանսոնյէ Շառլ Ազնաւուրի ծննդեան 100-ամեակի տօնակատարութիւնը։
Երեխաները պատմել են նրա ծնողների ճակատագրի մասին, այն մասին, թէ ինչպէս են նրանք հասել Ֆրանսիայ Օսմանեան Թուրքիայում Հաեօց ցեղասպանութիւնից յետոյ։ Այն մասին, թէ ինչպէս է յաջողութեան հասել շանսոնյէն, ով է օգնել նրան դժուարին ճանապարհին։ Աշակերտները երգել են նրա երգերը ֆրանսերէն, հայերէն եւ անգլերեն լեզուներով, պարել նրա եբրայերէնով երգերի տակ:
alphanews.am