Եւրոպայի չեմպիոն Ռաֆայել Յարութիւնեան․ Յաղթանակս նուիրում եմ ընտանիքիս եւ հայ ազգին

Եւրոպայի չեմպիոն Ռաֆայել Յարութիւնեան․ Յաղթանակս նուիրում եմ ընտանիքիս եւ հայ ազգին

Շատ էի սպասել այս օրուան: Յաղթանակս նուիրում եմ ընտանիքիս եւ ամբողջ հայ ազգին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում Ալբանիայից ասաց ծանրամարտի Եւրոպայի նորընծայ չեմպիոն Ռաֆայել Յարութիւնեանը:

Յունիսի 1-ին Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցաւ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում:

81 կգ քաշային կարգում բոլորին հետ թողեց Ռաֆայել Յարութիւնեանը: Երիտասարդների աշխարհի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):

Ռաֆայել, շնորհաւորում եմ չեմպիոնի տիտղոսը նուաճելու կապակցութեամբ: Ի՞նչ տպաւորոթիւններ ունես: Սպասուա՞ծ էր յաղթանակդ:

Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ յաղթանակիս կապակցութեամբ: Տպաւորութիւններիս մասին միայն կասեմ, որ այժմ հանգստութիւն եմ զգում, որովհետեւ ինչպէս շատերը, ես նոյնպէս շատ էի սպասել այս օրուան:

Ինչպե՞ս կմենաբանես ելոյթդ. պոկում վարժութեան առաջին մօտեցումը ձախողեցիր: Ինչպե՞ս ինքդ քեզ տրամադրեցիր երկրորդ, երրորդ մօտեցումներին:

Ձախողմանս պատճառը վստահութիւնն էր, ինչի պատճառով աւելի քիչ էի տրամադրուել առաջին մօտեցմանը, քան երկրորդին, երրորդին:

Գոհ եմ իմ մրցելոյթից, քանի որ յաղթեցի: Պոկում վարժութիւնում ես բարելաւեցի իմ անձնական ռեկորդը: Հրումում աւելին էի արել եւ, կարծում եմ, պատրաստ էի կրկնել մարզումների ընթացքում բարձրացրածս կիլօգրամները, ինչու չէ նաեւ աւելացնել:

Բաւական երկար ճանապարհ ես անցել այս արդիւնքին հասնելու համար: Կար ժամանակ, երբ քեզ տեսնում էինք 81 կգ քաշայինների պայքարում B խմբում: Ի՞նչը բերեց քեզ այս յաղթանակին:

Կոնկրէտ այդ մրցաշարում, որտեղ ես B խմբում էի հանդէս եկել, ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ երրորդ տեղին պարտուեցի ընդամէնը մէկ կիլօգրամով:

Այս յաղթանակին հասել եմ միայն չյանձնուելով, որի համար շնորհակալ եմ իմ ընկերներին եւ բոլոր մարզիչներին, որոնք իրենց ներդրումն ունեն իմ նուաճման մէջ:

Ո՞րն է լինելու յաջորդ քայլդ, յաջորդ կէտը, որին ձգտելու ես հասնել:

Յաջորդն ըստ ժամանակացոյցի մինչեւ 23 տարեկանների Եւրոպայի առաջնութիւնն է, իսկ դրանից յետոյ մեծահասակների աշխարհի առաջնութիւնը: Նախնական տուեալներով՝ երկուսին էլ մասնակցելու եմ:

Ո՞ւմ ես նուիրում յաղթանակդ:

Առաջինն իմ ընտանիքին, որն ինձ համար լայն հասկացողութիւն է: Յաղթանակս նուիրում եմ նաեւ ամբողջ հայ ազգին:

Լուսինէ Շահբազեան

https://sport.news.am

Share