Մայիսի 29-ին Մեքսիկայի Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը տեղի ունեցաւ ընդունելութիւն՝ նուիրուած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-րդ տարեդարձին, մասնակցութեամբ հոգևոր առաջնորդների, Մեքսիկայի Կոնգրեսի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների։ Ինչպէս տեղեկացնում է դեսպանութեան մամլոյ բաժինը, հանդիսութեան ժամանակ ուղերձներով հանդէս եկան դեսպան Ա․Շաքարեանը, Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանը, Մեքսիկայի սենատոր Սեսիլիա Սանչէսը: Ազգանուէր գործունէութնիւն իրականացրած Մեքսիկայի հայ համայնքի անդամներ պարգևատրուեցին ՀՀ ԱԳՆ Պատուոյ մեդալով:
Դիւան Առաջնորդարանի
30 Մայիսի, 2023