Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարը հնարաւոր դարձաւ Ռուսաստանի ջանքերի շնորհիւ, այդ թւում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի զրոյցից եւ ՌԴ արտգործնախարարութեան աշխատանքներից յետոյ, այսօր յայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնութեան խորհրդի միջազգային կոմիտէի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Ռուսաստանցի պաշտօնեայի խօսքով՝ իրավիճակը համեմատաբար հանգիստ, խաղաղ հունի մէջ է, «առջեւում կը լինի մեծ աշխատանք», քանի որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, փոխացում է РИА “Новости” լրատուական գործակալութիւնը։ Թէ ինչ աշխատանքների մասին է խօսքը, ռուսաստանցի սենատորը չի մանրամասնել։