Իրանի արտգործնախարարը յայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ բանակցութիւնների մասին։
Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակութիւն ունի։ Այս մասին Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ ունեցած հեռախօսազրոյցից յետոյ Х սոցցանցի իր բլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պատմական, մշակութային եւ աշխարհագրական մտերմութիւնը կրկնակի կարեւոր է դարձնում այդ տարածաշրջանի երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումը», – գրել է Իրանի արտգործնախարարը։ Հեռախօսազրոյցի ժամանակ Միրզոյեանը եւ Արաղչին քննարկել են երկկողմ յարաբերութիւններին առնչուող հարցեր։ Նրանք նշել են յետագայ կայուն գործընկերութեան ամրապնդման համար մշտական ջանքեր գործադրելու իրենց պատրաստակամութիւնը։
Աբաս Արաղչին Իրանի ԱԳՆ ղեկավար է նշանակուել օգոստոսի 18–ին: Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրուելուց յետոյ Արաղչին նրա խորհրդականն էր՝ արտաքին քաղաքականութեան գծով։