Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամների

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բիւրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի։

Կուսակցութեան ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկութիւններ փոխանցեցին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց Բիւրոյի նորընտիր ներկայացուցչին եւ անդամներին՝ կարեւորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զօրացման, ազգի արժանապատիւ ու լուսաւոր գալիքի կերտման։

Հանդիպման ընթացքում արծարծուեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, անվտանգային սպառնալիքներին եւ Հայաստան-Սփիւռք գործակցութեանն առնչուող հարցեր, առկայ խնդիրների դիմագրաւման գործում ընդգծուեց ազգային միասնութեան ու համախմբման անհրաժեշտութիւնը։

Մայր Աթոռի Կայքէջից

Share