Ֆրանսիահայերը բողոքի ցոյց են կազմակերպել երկրի ԱԳՆ-ի դիմաց ընդդէմ ադրբեջանական ագրեսիայի

2022 թ. սեպտեմբերի 15ին հազարաւոր մարդիկ հաւաքուել են Փարիզում` երկրի ԱԳՆ շէնքի մօտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կանխամտածուած ագրեսիայի նկատմամբ` ընդդէմ Հայաստանի ինքնիշխան տարածքի: Ցուցարարները վանկարկում էին «Կանգնիր Ալիեւ: Դուրս կորիր Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ» եւ այլն: Գրում է Yerkir.am-ը։ Մօտ 20 քաղաքական գործիչներ եկել էին աջակցելու հայկական պայքարը` ներառեալ Գաբրիէլ Աթթալը` երկրի կառավարութեան նախկին խօսնակ, իսկ այժմ Պետական հաշիւների գծով նախարար-պատուիրակը: Իր խօսքում, Արա Թորանեանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը, շնորհակալութիւն է յայտնել Ֆրանսիային, որը գրեթէ միակն է աշխարհում, ով դիւանագիտօրէն արձագանգել է իրավիճակին` խնդիրը փոխանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Բաւական է գլուխներդ թաղէք հողի մէջ: Եթէ ոչ մէկին չթողնենք բաժանել մեզ, մենք կը յաղթենք»,- նշել է նա` որպէս օրինակ բերելով 1918թ. Սարդարապատն ու 1990-ականներին Արցախը: Ակցիային միացած Բերիւան Ֆըրաթը` Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական խորհրդի խօսնակը, նշեց. «Հայերի պայքարը, ճնշուած ազգերի պայքարն է, իմ պայքարն է: Այսօր ես հայ եմ: Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, ասորիների եւ  նաեւ Ֆրանսիայի համար, Արեւմուտքի համար, մեր երիտասարդութեան եւ սերունդների համար»: ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն էլ իր հերթին աւելացրեց. «Այսօր Բաքուն յարձակուել է Հայաստանի Հանրապետութեան վրայ, ՄԱԿ-ի կողմից ճանաչուած տարածքի վրայ: Անթոյլատրելի է յարձակում գործել ՄԱԿ-ի կողմից ճանաչուած տարածքի վրայ եւպատասխան չստանալ դրա համար ՄԱԿ-ի կողմից: Մենք վախում ենք Հայաստանի, նրա անվտանգութեան եւ ժողովրդի համար: Մենք պէտք է ելք գտնենք` ապահովելու ՀՀ-ի եւ Արցախի հայերի անվտանգութիւնը»:

Read More

Հայ Դատէն կոչ՝ Նէնսի Փելոսիին

Հայաստանի վրայ կատարուած նորագոյն յարձակումին եւ Հայաստան այցելելու՝ Ներկայացուցիչներու տան խօսնակ Նենսի Փելոսիի որոշումին լոսին տակ, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Ռաֆֆի Համբարեան նամակով մը

Read More

Շարունակւում է քաղաքացիների հաւաքը ՀՀ հիւպատոսարանի առջև

Այսօր, Սեպտեմբեր 16ին դարձեալ Գլենդելում գտնուող ՀՀ հիւպատոսարանի առջև բազմութիւն էր համախմբուած: Երեկոյան ժամը 7ից հայրենակիցները սկսեցին համախմբուել ՀՀ Հիւպատոսարանի առջև: Մասնակիցներից ներկայացուցիչներ խօսք առան

Read More

Իշխան Սաղաթելեանի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

«Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանութեան նախարարները,

Read More

ՀՀ վարչապետի պաշտօնանկութեան սահմանադրական կարգը

Ստորև ներկայացնում ենք սահմանադրական յօդուածը և կապուող յօդուածները Յօդուած 115. Վարչապետին անվստահութիւն յայտնելը Վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամաւորների

Read More

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատում է Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու բանաձեւի անցկացման ուղղութեամբ

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղութեամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աւելի քան քսան

Read More

Արցախի ԱԺ պատգամաւորները ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած քաղաքական հանդիպումներ են ունենանում Երեւանում

Նախապէս Արցախի Ազգային ժողովից յայտնել էին, որ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների ղեկավարների, յանձնաժողովների նախագահների եւ պատգամաւորների կազմով պատուիրակութիւն է մեկնել Հայաստանի Հանրապետութիւն: Այս պահին

Read More

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ

Պաշտօնական յուշագիր է յանձնուել հիւպատոսին Հինգշաբթի, Սեպտեմբեր 15-ի առաւօտեան ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Լոսանջելըսում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսարանի անձնակազմի հետ: ՀՅԴ պատուիրակութեանը

Read More

Կոչ եմ անում համախմբուել, որպէսզի օր առաջ հեռացնենք իշխանութիւններին․ Թաթոյեան

Տղաները հերոսութիւններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիւանագիտական ճակատում ձախողումներ են․ Թաթոյեան «Ես այստեղ եմ որպէս ՀՀ քաղաքացի, որպէս ձեզանից մէկը, նաեւ այստեղ եմ, քանի

Read More

Հակասական լուրեր փխրուն հրադադարի մասին

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերն էական միջադէպեր չէն արձանագրուել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին յայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսեանը՝ ներկայացնելով իրավիճակը ժամը 08։30-ի դրութեամբ։ Հայաստանի անվտանգութեան

Read More