Արցախում մեկնարկում է ՀՅԴ ՀՕՄ-ի արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը: Հաշուի առնելով այս տարուայ մարտ ամսին Արցախում ստեղծուած էներգետիկ ճգնաժամը, ադրբեջանի վարած ցեղասպան մարտավարութիւնը, պարբերաբար գազատարի
Category: Հայաստան
Աւստրալիոյ Ազատական Կուսակցութիւնը Ճանչցած է Արցախի Հանրապետութեան Անկախութիւնը
Օգօստոս 11-ին, Աւստրալիոյ Ազատական կուսակցութիւնը Նոր Հարաւային Ուելսի մէջ կայացած համաժողովին ընթացքին ճանչցած է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ Թուրքիոյ կողմէ իրականացուած՝ հայերու, ասորիներու եւ եօյներու
Խաչքարերը, յուշարձանները տարհանում ենք, որպէսզի Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան
Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը Բերձորից, Աղաւնոյից եւ Սուսից տարհանում է հայկական յուշարձանները, քանի որ աչքի առաջ ունի Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը՝ հայկական յուշարձանները ոչնչացնելու բազում օրինակներ կան:
Իրանը գլխաւոր հիւպատոս է նշանակել Կապանում
Սիւնիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխաւոր հիւպատոս է նշանակուել Աբեդին Վարամինը: Այս տեղեկութիւնը «Արմենպրես»-ի հետ զրոյցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնից՝ նշելով, որ յետագայում կը ներկայացուէն
«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
Պարտութեան անիւն օր առաջ կանգնեցնել է պէտք, դա հնարաւոր է բացառապէս օրուայ իշխանութիւնների հեռացմամբ Յարգելի’ հայրենակից, Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացուած ռազմական յանցաւոր ագրեսիայի, հարկադրանքի
Ի պաշտպանութիւն Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի․ բողոքի ակցիա ՀՀ Կառավարութեան շէնքի մօտ
ՀՀ կառավարութեան շէնքի մօտ օգոստոսի 8- երեկոյեան «Արցախի Հանրապետութեան ճանաչում» քաղաքացիական նախաձեռնութեան անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանութիւն Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի։Կառավարութեան շէնքի մօտ յայտարարութեամբ հանդէս եկաւ նախաձեռնութեան անդամ Նարեկ Այւազեանը: «Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրւում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարութիւններից թոյլ չտալ նոյեմբերի 9-ի յայտարարութեան 6րդ կէտի այնպիսի մեկնաբանութիւններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղաւնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այւազեանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին: Նախաձեռնութեան անդամները կոչ են անում չտրւել ադրբեջանական ահաբեկումներին եւ չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանութեան, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատեաց քաղաքականութեան, էթնիկ զտումների, ահաբեկչութիւնների ու շանտաժի մասին: «Արցախի Հանրապետութեան ճանաչում» նախաձեռնութիւնը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանութիւնների մօտ: Աւելի վաղ յայտնի դարձաւ, որ Աղաւնոյի, Ներքին Սուսի եւ Բերձորի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պէտք է տարհանուեն։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները եւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորները մարզային հանդիպումներ են ունեցել
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը շաբաթներ առաջ յայտնել էր, որ «Դիմադրութիւն» շարժումը, Երեւանում ծաւալուող բողոքի ակցիաներին եւ Նիկոլ Փաշինեանի ազգակործան իշխանութեանը հեռացնելու գործողութիւնների զուգահեռ,
ԼՂ Խաղաղ Բնակչութեան Կեանքի Իրաւունքը Երաշխաւորուած Չէ. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպանի գրասենեակը յայտարարութիւն տարածած է ազրպէյճանցի պատգամաւորներու յայտարարութիւններուն առնչութեամբ։ «Ազրպէյճանի օրէնսդիր մարմնի պատգամաւոր Կուտրաթ Հասանկուլիէւը երէկ ինքնատիպ խոստովանութիւն ըրած է Լեռնային Ղարաբաղի
ԱԱԾ-ում որեւէ վարոյթ չի յարուցուել Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչութեամբ
Մուրադ Փափազեանի մուտքը արգելուել է, քանի որ կառավարութիւնը սպառնալիք է զգացել նրանից. ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թուականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ
Փաշինեանն է այս ամէնին հասցրել: Իր կարգախօսն է՝ բոլորը մեղաւոր են բացի իրենից- Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաուշեան
Բերձորի եւ Աղաւնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրուել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Հայկ Խանումեանը մինչեւ օգոստոսի 25-ը