Կարելի՞ է յիշեցնել աշխարհին

Կարելի՞ է յիշեցնել աշխարհին

Վահէ Սարգսեանն իր Ֆէյսբուքի էջում գրառում է կատարել՝

Ռադիոլուրի թողարկումն եմ լսում Սիրիայում տեղ ունեցողի մասին:

Լաւ է, որ Հռոմի պապը ժամանակին շնորհակալութիւն էր յայտնել ինտերնետի գոյութեան համար, եւ մարդիկ դրա միջոցով տեսել են Թուրքիայի դրդմամբ ու հովանաւորութեամբ գործող ջարդարարների կողմից ալաւիների ցեղասպանութեան դաժան տեսարանները:

Կարելի էր, չէ՞, «բախումների», սիրիահայի բերանով մեղքն ալաւիների վրայ գցելու (ասում է՝ պետական ուժերի դէմ ծուղակ են ստեղծել), Սիրիայի նախագահի «խաղաղասիրական» ու օրը ցերեկով նախաձեռնուած ցեղասպանութիւնն արդարացնող ուղերձը երկար բարակ տալու կողքին, զուտ բալանսաւորման համար, մի երկու խօսք էլ Թուրքիայի մասնակցութեամբ իրականացուող ցեղասպանութեան մասին ասել:

Վերջիվերջոյ՝ ցեղասպան Թուրքիայի հովանաւորութեամբ Սիրիայում իրականացուող նոր ցեղասպանութեան հետ գործ ունենք, անմեղ կանանց, ծերերի ու երեխաների են զանգուածօրէն մորթում, անգամ Սիրիայի ահաբեկիչներն են Թուրքիայի մասնակցութիւնը խոստովանել:

Չեմ ասում՝ ալաւիներին պաշտպանենք կամ մտնենք Սիրիայի ներքին հարցերի մէջ, յատկապէս, որ Փաշինեանի իշխանութեան կողմից անտէր (Արոյի ու Զարեհի յոյսին) մնացած համայնք ունենք: Բայց, գրողը տանի, Հայաստանի ռադիօն է, ոչ թէ Թուրքիայի կամ նախագահի կոստիւմ հագած Մուհամեդ Ջոլանի, կարելի էր, չէ՞, 100 տարի առաջ մեր հանդէպ կիրառուածի մասին էլ յիշեցնել աշխարհին, ասել, որ Թուրքիային չպատժելու արդիւնքում նոր ջարդեր են հրահրւում էս ցեղասպան երկրի դրդմամբ:

Share