Անտեսելով ԱՄՆ-ի պահանջները՝ կարող են սանկցիաներ կիրառուել նաեւ Ալիեւի վրայ․ Թերեզա Երեմեան

Անտեսելով ԱՄՆ-ի պահանջները՝ կարող են սանկցիաներ կիրառուել նաեւ Ալիեւի վրայ․ Թերեզա Երեմեան

Օ՛Բրայենի այցը Ադրբեջան հակասում է նրա յայտարարութիւններին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ԱՄՆ Հայ դատի գրասենեակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմեանը։

«Օ՛Բրայենը յայտարարել էր, որ բարձր մակարդակի բոլոր հանդիպումները Ադրբեջանի հետ չեղարկուել են, բայց նրա այցը Ադրբեջան հակասում է այդ յայտարարութիւններին։ Չնայած նրա այցը կարող է եւ նպաստել է գերիների արձակմանը։ Այնուամենանիւ տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելն աշխատում է, եւ պէտք է շարունակել, յետագայում արդիւնքի հասնելու համար։ Հայ դատի յանձնախմբի բոլոր աշխատանքները ճանապարհ են, ճանապարհ են դէպի Ադրբեջանին պատժելու»,- ասաց Երեմեանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի պահանջներին չհետեւելու դէպքում սանկցիաներ կը կիրառուի նոյնիսկ Ալիեւի վրայ։

«Ադրբեջանին ռազմական օգնութիւնից զրկելու բանաձեւը պէտք է հաստատուի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում։ Եթէ այն չհաստատուի, նախագահ Բայդենի ադմինիստրացիան կարող է շարունակել օգնել Ադրբեջանին՝ զինտեխնիկայ տրամադրելով։ Համենան դէպս այս նախագծով 2023-ին Ադրբեջանին օգնութիւն չի տրամադրուի, բայց 2024-25 թթ-ին կարող են մտքները փոխել եւ օգնել։

Եթէ Ադրբեջանը հետեւի ԱՄՆ-ի խօսքին եւ խախտումներ չանի, յետագայում այդ սանկցիաները կը հանուէն։ Իսկ եթէ ոչ, ապա նոր սանկցիաներ կկիրառուէն, եւ դրանք կազդէն ոչ միայն երկրի վրայ, այլեւ այն գեներալների, ղեկավարների վրայ, որոնք մասնակցել են արցախեան այս ցեղասպանութեանը, դրանք կազդէն նոյնիսկ Ալիեւի վրայ»,- եզրափակեց Երեմեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share