ԱՄՆ պետբաժանմունքի խօսնակ Նեդ Փրասի վկայութեամբ Ամերիկայի Միացեալ Նահանգների պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ միջամուխ չդարձնել զինեալ ուժերը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետդէպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի եւ Իլհամ Ալիեւի խօսակցութեան մասին։
«Պետքարտուղար Բլինքէնն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիեւի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջերջին ռազմական գործողութիւնների դադարեցումը։ Նա նախագահ Ալիեւին յորդորել է պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ պահել զինուած ուժերը եւ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բոլոր չլուծուած հարցերը խաղաղ բանակցութիւնների միջոցով լուծելու ուղղութեամբ»,- ասուած է հաղորդագրութեան մէջ։