Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Որպէսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը եւ կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պէտք է ունակ լինենք մէզ նայել կողքից։
Ինչ են տեսնում մէզ նայելիս հակառակորդները, հարեւանները, պոտենցիալ դաշնակիցները.
1. Հայ ժողովրդի էլիտաները չէն կարողանում գտնել հետպատերազմեան վերականգնման բովանդակութիւնը, ճանապարհը։
2. Հասարակութիւնը գտնւում է խորը կազմաքանդման մէջ, լիարժէք օտարացած պետութիւնից։
3. Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախադէպ մեծ է։
4. Հասարակութիւնը մեծ մասամբ չունի կորստի զգացում՝ ո´չ հայրենիքի, ո´չ իր զաւակների հանդէպ։ Պետութիւնը կորցնելու հնարաւորութիւնը աստիճանաբար դառնում է «նոր նորմալութիւն»։
5. Ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետողները, նախկին-ներկայ ազդեցիկ դէմքերից շատ-շատերը իրենց ընտանիքների համար Հայաստանից դուրս ստեղծել են «պահուստային հայրենիքներ»։
6. Հասարակութիւնը կորցրել է անվտանգութեան զգացումը եւ չի պատկերացնում պետութեան կորստի իրական-տեսանելի սցենարը, մեխանիզմները, ժամկէտները, որոնք աւելի քան իրական են։
Մեր անելիքը, պայքարը պիտի կոնկրէտանայ այս կէտէրի տրամաբանութիւնը փոխելու շուրջ։ Սա է հիմա անելիքը։ Մենք այս իշխանութեան օրօք ստացել ենք նոր իրականութիւն՝ Հայրենական ՄԵԾ Պարտութիւն։ Այդ իրականութիւնը գիտակցելը եւ դրա հետ հաշտուելը տարբեր բաներ են։ Առաջնորդութիւնը այս փոփոխութիւնը կազմակերպելն է։