Բայդէնը զգուշացրել է Իրանին գործողութիւններ չձեռնարկել Իսրայելի նկատմամբ

Բայդէնը զգուշացրել է Իրանին գործողութիւններ չձեռնարկել Իսրայելի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնն ուրբաթ օրը յայտարարել է՝ սպասւում է, որ Իրանը կը յարձակուի Իսրայելի վրայ «աւելի շատ շուտ, քան ուշ», եւ զգուշացրել է Թեհրանին չանել դա։

Լրագրողների հարցին Իրանին ուղղուած իր ուղերձի մասին՝ Բայդէնը պարզապէս ասել է՝ «մի՛ արեք», ընդգծել Իսրայելը պաշտպանելու Վաշինգտօնի յանձնառութիւնը:

«Մենք նուիրուած ենք Իսրայելի պաշտպանութեանը, մենք կաջակցենք Իսրայելին, մենք կօգնենք պաշտպանել Իսրայելը, եւ Իրանը յաջողութիւն չի ունենայ»,- ասել է նա։

Իսրայելին ուղղուած սպառնալիքներն աճել են Դամասկոսում անցած շաբաթ Իրանի հիւպատոսութեան վրայ կատարուած յարձակումից յետոյ։

  • Իսրայելը չի ստանձնել ապրիլի 1-ի աւիահարուածի պատասխանատուութիւնը: Սակայն, Իրանի գերագոյն առաջնորդ այաթոլլայ Ալի Խամենէին ասել է, որ Իսրայելը պէտք է պատժուի եւ կպատժուի այն գործողութեան համար, որը, նրա կարծիքով, համարժէք է իրանական հողի վրայ յարձակմանը:
  • Աւելի վաղ Սպիտակ տան խօսնակ Ջոն Քիրբին յայտարարել էր, որ Իրանի կողմից Իսրայելի վրայ ենթադրաբար մօտալուտ յարձակումը իրական եւ կենսունակ սպառնալիք է, սակայն մանրամասներ չի յայտնել հնարաւոր ժամկէտների մասին:
  • Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հիւպատոսութեան վրայ գրոհի հետեւանքով զոհուել են Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի երկու գեներալներ: Իրանը խոստացել է պատասխանել այս յարձակմանը, սակայն չի յստակեցրել, թէ երբ եւ ինչպէս դա կ’անի:
  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուն նախօրեին ասել է, թէ որեւէ գործողութիւն անպատասխան չի մնա՝ անկախ այն բանից, թէ որտեղից է այն գալու:

azatutyun.am

Share