Օրեր անց Բայդէն-Թրամփ առաջին հեռուստաբանավէճն է

Օրեր անց Բայդէն-Թրամփ առաջին հեռուստաբանավէճն է

ԱՄՆ նախագահական ընտրապայքարում առանցքային իրադարձութեան՝ Բայդենի ու Թրամփի երկու հեռուստաբանավէճերից առաջինին հաշուած օրեր են մնացել։ Այն տեղի կ’ունենայ յունիսի 27-ին։ Թեկնածուների խօսքը մի շարք հարցերի՝ ներգաղթի, ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին վերաբերող դատաւճռի շուրջ գնալով աւելի սուր բնոյթ է ստանում:

Ամերիկացիները յունիս 27-ին, թերեւս, ականատես լինէն, թէ Դոնալդ Թրամփին վերաբերող դատաւճիռն ինչ ազդեցութիւն է թողել ներքաղաքական պայքարում եւ թէ ինչպէս է այն օգտագործելու նրա դէմոկրատ մրցակից, գործող նախագահ Ջոյ Բայդէնը:

Բայդենի նախընտրական թիմի ղեկավարներից Միթչ Լանդրիոն կիրակի անդրադարձել է հարցին. «Այդ դատաւճիռը միայն այն մասին չէ, որ Դոնալդ Թրամփը յանցագործ է, այլ նաեւ նրա վարքի եւ բնաւորութեան վերաբերեալ է: Յիշէ՛ք, նա վեց անգամ սնանկ է յայտարարուել, ինչը նշանակում է, որ նա վատ գործարար է, խաբել է իրեն ապաւինող մարդկանց»:

Թրամփը հերքում է մեղադրանքները։ Յայտնի է, որ բողոքարկելու է դատաւճիռը։

Մինչ Բայդէնը, կարծես, փակ դռների հետեւում է պատրաստւում առաջիկայ բանավէճին, Թրամփը որոշեց հանգստեան օրերին հանդիպել ընտրողներին՝ ելոյթ է ունենալով Վաշինգտօնում եւ Ֆիլադելֆիայում: ԱՄՆ նախկին նախագահը պարբերաբար հարցնում էր իր կողմնակիցների, թէ ինչպէս պէտք է իրեն պահի Բայդենի հետ հանդիպմանը:

«Պետք է կո՞շտ լինեմ եւ ուղղակի ասեմ, որ Բայդէնը պատմութեան ամենավատ նախագահն է, թե՞ պէտք է լաւ եւ հանգիստ լինեմ ու թոյլ տամ, որ նա խօսի»,- հարցրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն նախընտրական հանդիպումներում վերստին անդրադարձել է ապօրինի ներգաղթեալների հարցին․ «[Ընտրուելու դէպքում] առաջին իսկ օրը մենք կը սկսենք ամերիկեան պատմութեան մէջ ամենամեծ արտաքսման գործողութիւնը: Այլընտրանք չունենք»։

Յայտնի է, որ Բայդէնը վերջերս սահմանափակումներ մտցրեց, որպէսզի աւելի քիչ թուով մարդ կարողանայ ԱՄՆ-ում ապաստան հայցել, երբ անօրիանական եղանակով հատում է Միացեալ Նահանգների սահմանը: Բայց զուգահեռաբար՝ անցած շաբաթ յայտարարեց, թէ ԱՄՆ այն քաղաքացիների ամուսինները, որոնք անօրիանական են գտնւում Միացեալ Նահանգներում, կարող են ստանալ ԱՄՆ քաղաքացիութիւն:

NBC հեռուստաալիքի հետ զրոյցում Լանդրիոն մեղադրեց Թրամփին եւ հանրապետականներին․ «Սահմանին դժուար իրավիճակ է, ինչպէս եղել է նախորդ 20-30 տարիներին: Ջոյ Բայդէնը առաջին իսկ օրը Կոնգրեսին ներկայացրեց ներգաղթին վերաբերող բարեփոխումների համապարփակ առաջարկ: Նրանք ոչինչ չարեցին»:

Սպասւում է, որ այս յունիսի 27-ին CNN-ի եթերում՝ բանավէճի ժամանակ Բայդէնն ու Թեւրամփը ներգաղթի հարցից զատ, կանդրադառնան ԱՄՆ առջեւ ծառացած ներքին ու արտաքին մի քանի կարեւոր խնդիրների։

VOA

Share