Regnum-Tarasov
Դեռեւս ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենի մերձաւորարեւելեան շրջագայութեան յայտարարման փուլում փորձագէտները ուշադրութիւն էին դարձրել նրա բազմապլանութեանը։ Բայդէնը պաշտօնապէս կմասնակցի Պարսից ծոցի արաբական պետութիւնների համագործակցութեան խորհրդի գագաթնաժողովին, որտեղ խորհրդի վեց անդամ երկրներից (Սաուդեան Արաբիայ, Բահրեյն, Քաթար, Քւուեյթ, Օման եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններ) բացի ներկայացուած կը լինէն նաեւ Եգիպտոսը, Իրաքը եւ Յորդանանը: Բացի այդ, նախագահը նախատեսում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդի, Պաղեստինի ինքնաւարութեան առաջնորդ Մահմուդ Աբասի եւ Սաուդեան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բէն Սալմանի հետ:
Սակայն տարածաշրջանը գերյագեցած է սուր խնդիրներով, իրավիճակը տրոհւում է առանձին սիւժեների, ուստի շատերը փորձում էին որոշել ԱՄՆ նախագահի շրջագայութեան ընդհանուր գաղափարը։ Պատահական չէ, որ ամերիկեան Foreign Affairs հրատարակութիւնը նշել է, որ «Մերձաւոր Արեւելքում Բայդէնը պէտք է գնդաձեւ քաղաքական մակերեւոյթով սահելու փոխարէն ինչ-որ անկիւն բռնի, որպէսզի պահպանի իր դիւանագիտութիւնը»: Միեւնոյն ժամանակ, այս հրատարակութիւնը Սպիտակ տանը նախազգուշացնում է «լուրջ հեղինակութեան ռիսկերի մասին, Եթէ Բայդենի այցը ձախողուի»: Աւելի վաղ ԱՄՆ-ի Պետդէպարտամենտը ԶԼՄ-ներում արտահոսքեր էր թոյլ տալիս տարածաշրջանում իր քաղաքականութեան ձեւաւորման համար Վաշինգտօնի կողմից նոր մօտեցումների մշակման մասին, որի գլխաւոր իմաստը կայանում էր «ԱՄՆ-ն վերադառնում է այդ տարածաշրջան, քանի որ այնտեղ ձեւաւորուած վակւումը լցւում է Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցութեամբ» բանաձեւով:
Այս համատեքստում տեղաւորւում են նաեւ Սաուդեան Արաբիայի հետ յարաբերութիւններում կամուրջները վերականգնելու Բայդենի մտադրութիւնները՝ կոնկրէտ նպատակ ունենալով հասնել նրա կողմից նաւթի արդիւնահանման աւելացմանը, որպէսզի փոխի համաշխարհային շուկայում գնային քաղաքականութիւնը եւ ՕՊԵԿ + ձեւաչափով իրադրութիւնը: Դա նեղ իմաստով. Լայն առումով՝ ԱՄՆ-ն Սաուդեան Արաբիային, ինչպէս որպէս տարածաշրջանի այլ երկրներ պահելու մտադրութիւն է յայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ մերձեցումից։ Ինտրիգն այն էր, որ որոշուեր տարածաշրջանում Վաշինգտօնի գործողութիւնների գլխաւոր առանցքային ռազմավարութիւնը, որը դրուած էր միւս բոլոր խնդիրների վրայ։ Այդ քննարկումների կէտը դրել Է Բայդէնը, եւ ըստ Bloomberg-ի՝ «շատ բան է դրել քարտէզի վրայ»: Խոսքը նրա յօդուածի մասին է ամերիկեան The Washington Post պարբերականում։
«Որպէս նախագահ իմ աշխատանքն է պահպանել մեր երկրի ուժն ու անվտանգութիւնը», — գրում է Բայդէնը: — Մենք պէտք է դիմակայենք ռուսական ագրեսիային, մէզ համար լաւագոյն վիճակի հասնենք, որպէսզի յաղթենք Չինաստանի հետ մրցակցութեանը, եւ աշխատենք խաղաղութեան կարեւոր տարածաշրջանում կայունութեան ամրապնդման ուղղութեամբ»: Այսինքն՝ Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայի հակամարտութիւնը եւ այլ խնդիրներ երկրորդ կամ երրորդ պլան են մղուել։ Լոնդոնում լոյս տեսնող Al-Quds Al-Arabi արաբական պարբերականը նշում է, որ Բայդենի գլխաւոր հարթակները, որոնց վրայ նա մտադիր է ծաւալել իր նոր ռազմավարութիւնը, կը գտնուեն Իսրայելում եւ Սաուդեան Արաբիայում, որոնց միջոցով կը կազմակերպուէն տարածաշրջանի վերակառուցմանն ուղղուած կազմակերպուած ջանքեր՝ ռուս-չինական ազդեցութեան ընդլայնման սպառնալիքի առջեւ իրենց շահերը պահպանելու համար:
Այժմ տարածաշրջանում իրադարձութիւնների յետագայ զարգացման վերաբերեալ կանխատեսումներ անելը բարդ է։ Ինչպէս նաեւ խօսել Բայդենի այցի հաւանական արդիւնքների մասին։ Նա, իհարկէ, փնտրելու է առաջադրուած խնդիրների գործնական լուծումներ՝ ԱՄՆ շահերը պահպանելու համար։ Աւելի մեծ վստահութեամբ կարելի է խօսել միայն Իսրայելի քաղաքականութեան մասին, որը պատրաստակամութիւն է ցուցաբերում մասնակցել ամերիկեան նախագծերի իրականացմանը։ Խնդիրը միայն պաղեստինեան պետութեան ստեղծման Վաշինգտօնի մօտեցումներն են։ Անուղղակիօրէն այս թեմայով կարող են կապակցուել նաեւ Վաշինգտօն — Թել Աւիւ-Էր-Ռիադ եռանկիւնում յարաբերութիւնները։ Սակայն չենք շտապում եզրակացութիւններ անել Սաուդեան Արաբիայի վերաբերեալ, որտեղ կան բազմաթիւ ամերիկեան գործոններ։
Էր Ռիադը պահպանում է պայմանաւորուածութիւնները ՕՊԵԿ+ ձեւաչափով եւ մտադիր չէ խախտել դրանք: Բայց արդեօ՞ք նա պատրաստ է մասնակցել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայութեանը։ Առայժմ գլխաւոր միտումը Մերձաւոր Արեւելքում աշխարհաքաղաքական ռիսկերից խուսափելու ձգտումն է։ Տեսնենք, թէ ինչ կը լինի յետագայում։
Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան