Եղեք Արցախի կողքին, Արցախը ունի բոլորիս կարիքը. ՀՄԸՄ Արցախի մասնաճիւղ

Եղեք Արցախի կողքին, Արցախը ունի բոլորիս կարիքը. ՀՄԸՄ Արցախի մասնաճիւղ

ՀՄԸՄ Արցախի միաւորի անդամների ուղերձը շրջափակուած Արցախից.

«Բարեւ աշխարհ,

ես հայ սկաուտ եմ, ես հայ եմ: Մենք ՀՄԸՄ Արցախի սկաուտներն ենք, մենք հայ ենք:

Արդէն մօտ 9 ամիս է ինչ մենք գտնւում ենք շրջափակման մէջ, չունենք նորմալ ապրելու եւ արարելու նուազագուրն պայմաններ, չունենք սնունդ, դեղորայք, վառելիք եւ դրանցից բխող ամէն ինչ։

Բայց կրկնում եմ՝ մենք հայ ենք, ազգ, ով յանձնուել չգիտի, ով դարեր շարունակ պայքարում է սեփական հողում ապրելու համար, ով ունեցել է բազում նուաճումներ, ինչու չէ նաեւ անկումներ։

Դիմում ենք Ձեզ, համայն հայութիւն, Հայաստան եւ Սփիւռք, եղեք Արցախի կողքին, Արցախը ունի բոլորիս կարիքը»։

Վիդէոն տեսնել այստեղ

Share