- Ադրբեջանն իր քաղաքականութիւնը վարում է ոչ թէ առաջնորդուելով ինչ-որ մէկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Մարիայ Զախարովայի յայտարարութիւնը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերեալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պէտք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականութիւնը վարում է ոչ թէ առաջնորդուելով ինչ-որ մէկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով:
Յիշեցնենք, որ ճեպազրոյցումյ Զախարովան ասել էր, որ Մոսկուան ծայրահեղ մտահոգուած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման յաճախակիացած դէպքերով եւ Լաչինի միջանցքի շարունակուող շրջափակմամբ։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ քաղաքացիական նպատակներով անխոչընդոտ տեղաշարժը»,- նշել էր Զախարովան։
«Իհարկէ, կոչերը պէտք է լսել։ Կարեւոր է դրանք վերլուծել, եւ մենք դա անում ենք, տալիս ենք համարժէք պատասխաններ… Ադրբեջանն իր տեսակէտն ունի հարցեր միջազգային իրաւունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու վերաբերեալ։ Մենք մեր քաղաքականութիւնը վարում ենք ոչ թէ ինչ-որ մէկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականութիւնը դրական արդիւնքների կը բերի»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Յիշեցնենք, որ Բաքուն նախորդ տարուայ դեկտեմբերի 12-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ այս տարուայ ապրիլի 23-ին ապօրինաբար անցակէտ է տեղադրել միջանցքի սկզբում Հակարի գէտի կամրջի վրայ: