Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ապատեղեկացրել է Եւրոպայի խորհրդի պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցներին։
Ադրբեջանական լրատուամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, որ «չնայած հետկոնֆլիկտային շրջանում բանակցային գործընթացի շրջանակներում ձեռք բերուած փոքր յաջողութիւններին, երբ տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման բազմաթիւ հնարաւորութիւններ կան, Ադրբեջանը պատրաստ է առաջ մղել գործընթացը եւ ակնկալում է նոյն մօտեցումը հակառակ կողմից»:
Նախարարը խօսել է «օկուպացիայից ազատագրուած տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացուող լայնածաւալ վերակառուցման եւ շինարարական աշխատանքների մասին՝ ապահովելու համար հակամարտութեան հետեւանքով իրենց հիմնարար իրաւունքները կորցրած երկրի քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչպէս նաեւ Ադրբեջանի մտադրութիւնների մասին՝ գործնական միջոցառումներ իրականացնելու՝ հայազգի ադրբեջանական քաղաքացիներնի հասարակութեանը ինտեգրելու ուղղութեամբ»։
Յիշեցնենք, որ հէնց այսօր Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի եւ շտապօգնութեան մեքենայի վրայ։ Հրթիռակոծութեան հետեւանքով հայ զինծառայող է զոհուել, բուժաշխատողը՝ վիրաւորուել։
news.am